Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վահե Ալմոյանին պատկանող տրանսպորտային միջոցի աճուրդով վաճառելու մասին

23.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սերյոժա Մինասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2020 թվականի սեպտեմբերի 30-ին ժամը 15:00-ին Վահե Ալմոյանի գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։
2020 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը 15:00-ին սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Վահե Ալմոյանի սնանկության գործով գույքի կրկնաճուրդ վաճառքը հետևյալ լոտով՝
Լոտ 1- Ford Kuga մակնիշի, 2010թ. արտադրության, WFORXXGCDRAJ59801 նույնականացման համարի, 22 US167 հաշվառման համարանիշի, տրանսպորտային միջոցը: Տրանսպորտային միջոցի ընթացային համակարգի որոշ դետալներ և հանգույցներ ենթակա են փոխարինման կամ վերանորոգման, թափքի վրա նկատելի են վնասված, ժանգոտված հետքեր, աջ կողմի ոտնակը բացակայում է, ավտոմեքենան չի շահարկվում: Լոտի մեկնարկային գինն է 2.880.000 ՀՀ դրամ: Լոտը կարող են ուսումնասիրել իր գտնվելու վայրում՝ ք. Երևան, Ա. Տիգրանյան 38 շենքում առկա ավտոտնակում հրապարակային ծանուցման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի օրերին ժամը 15:00-18:00 ընկած ժամանակահատվածում: Տրանսպորտային միջոցի առուվաճառքի և գրանցման հետ կապված ծախսերը կատարվում է գնորդի կողմից իր հաշվին: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարը, որը կազմում է 5,000 ՀՀ դրամ և աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որը կազմում է լոտի մեկնարկային գնի 5%-ը։ Բոլոր վճարումները պետք է կատարվի Վահե Ալմոյանի սնանկության հատուկ հաշվին ՝«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ հ/հ220490332685000՝ մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի կանոնակարգին կարող եք ծանոթանալ, և այն ստանալ այցելելով սնանկության կառավարչի գրասենյակ։Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան փողոց 53/2 հասցեով, մասնակցի վկայական ստանալու համար։Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ս. Մինասյանին /ք. Երևան, Արշակունյաց 17 հեռ. 093 33 03 23/

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 17

Հեռ..` (093) 33-03-23

Էլ. փոստ`