Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԻ ԱՃՈՒՐԴ

23.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Անի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Աճուրդի կազմակեպիչը՝ ՀՀ Շիրակի մարզի Անիի համայնքապետարան:
Աճուրդի անցկացման օրը՝ 2020 թվականի դեկտեմբերի 24-ին, ժամը՝ 12:00-ին:
Երկրորդ աճուրդի (կրկնաաճուրդի) անցկացման օրը՝ 2020 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը՝ 12:00-ին:
Աճուրդի և կրկնաճուրդի անցկացման վայրը՝ ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկի երաժշտական դպրոցի շենք(հասցեն` ՀՀ Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Մադաթյան 2):
Աճուրդի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2020 թվականի դեկտեմբերի 18-ը ժամը՝ 18:00:
Երկրորդ աճուրդի (կրկնաաճուրդի) մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2020 թվականի դեկտեմբերի 25-ը ժամը՝ 18:00:
Աճուրդի մասնակցության վճարի չափը` 5000 (հինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Այլ մանրամասների համար դիմել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարան` աճուրդային հանձնաժողովին:
Աճուրդով օտարվող վարելահողի տվյալները, մեկնարկային գինն ու պայմանները․ Հողամասի գտնվելու վայրը Մարալիկ քաղաք, հողամասի ծածկագիրը(08-003-0126-0025), hողամասի մակերեսը` 1.21359 հա, վարելահող, 2-րդ կարգ, ջրովի։ Տվյալ հողամասի մեկ հեկտարի կադաստրային արժեքը՝ 1895000 դրամ, հողամասի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` կադաստրային արժեքի նկատմամբ՝ 60%, աճուրդի նախավճարի չափը՝ մեկնարկային գնի նկատմամբ՝ 5%։

Հասցե` Ք.Մարալիկ Մադաթյան 2

Հեռ..` 0242-2-16-58

Էլ. փոստ`