Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Զավեն Սվերդլովի Վարդանյանի պարտավորությունների համար <<Գլոբալ Կրեդիտ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված պարտապանին և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

24.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Զավեն Սվերդլովի Վարդանյանի սնանկությնան գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. նոյեմբերի 19-ին Զավեն Սվերդլովի Վարդանյանի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:

2020թ. դեկտեմբերի 09-ին, ժամը 13:00-ին Զավեն Ս.Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանի կողմից ք. Երևան, Աղբյուր Սերոբ 3ա, 29 տարածք հասցեում կանցկացվի Զավեն Սվերդլովի Վարդանյանի պարտավորությունների համար <<Գլոբալ Կրեդիտ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված պարտապանին և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդը բաց դասական եղանակով մեկ լոտով.
Լոտ 1- ՀՀ Արմավիրի մ., գ. Մրգաստան 3-րդ փ. թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույք:Անշարժ գույքի բնութագիրը՝ տուֆ քարից 2 հարկանի, հողատարածքի նկարագիրը՝ 1215.0քմ, ճակատային մասը մոտ՝ 22.0մ, հողատարածքի ձևը ուղղանկյուն:Բնակելի տան ընդհանուր մակերեսը՝ 230.3քմ/302.5քմ, առկա է հարթակ, պատշգամբ, ներքին հարդարումը՝ մուտքի դուռը մետաղյա դարպաս, ներքին դռները 1-ին և 2-րդ հարկում փայտյա: Հատակը՝ 1-ին հարկ՝ բետոնածածկ, 2-րդ հարկը փայտյա, տախտակ շականակագույն ներկված, պատերը սոսնձաներկով հարդարված, առանձին տեղեր ներկը թափված, հին վերանորոգում, բավարար վիճակ: Սանհանգույցի պատերը և հատակը սվաղված, առանց հարդարման: Լրացուցիչ տվյալներ՝ տեղադրությունը, դիքը բավարար, էլ. հոսանքով, խմելու ջրով ապահոված է, առկա է օժանդակ շինություն, 60.8քմ մակերեսով, կառուցված են տուֆ քարից, հատակները բետոնածածկ, ներսի պատերը առանց հարդարման, տանիքը ազբոթիթեղով ծածկված, դռները և պատուհանները փայտյա և մետաղյա,: ՀՀ Արմավիրի մ., գ. Մրգաստան 3-րդ փ. թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքի գրավի վկայականի համար՝ 0180922:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 5.528.060 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը:
Աճուրդի նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Աճուրդի նախավճարը վճարվում է կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով Զավեն Սվերդլովի Վարդանյանի սնանկության հատուկ հաշվին` ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ՚ ՓԲԸ 220530445471000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Զ.Վարդանյանին /հեռ.044 66 66 63/:

Հասցե` ք.Երևան, Աղբյուր Սերոբ 3ա, 29 տարածք

Հեռ..` +374 44 66 66 63

Էլ. փոստ`