Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արայիկ Բաբախանյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

24.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արայիկ Բաբախանյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. նոյեմբերի 20-ին Արայիկ Բաբախանյանի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:

2020թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին Արայիկ Բաբախանյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանի կողմից ք.Երևան, Աղբյուր Սերոբ 3ա, 29 տարածք հասցեում կանցկացվի Արայիկ Բաբախանյանի պարտավորությունների ապահովման համար <<Գլոբալ Կրեդիտ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված, Արայիկ Բաբախանյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքերի աճուրդը բաց դասական եղանակով երեք առանձին լոտերով.
Լոտ 1- ՀՀ Արմավիրի մարզ, Արտիմետ համայնք, Չարենցի փող., թիվ 51 գտնվող անշարժ գույքը: Բնակելի տան նկարագիրը՝ ընդհանուր մակերեսը՝ 159.2 քմ: Հարթակ, պատշգամբ՝ առկա: Ներքին հարդարում՝ մուտքի դուռը՝ մետաղական փայտով երեսպատված, լավ որակի, ներքին դռները՝ մետաղապլաստե, պատուհանները՝ մետաղապլաստե: Հատակը՝ սալիկապատ, պատերը՝ լատեքս ներկով հարդարված, ներ վերանորոգում, սանհանգույցը՝ հատակը և պատերը սալիկապատ, նոր վերանորոգում: Տեղադրությունը՝ դիրքը՝ լավ: Էլ.հոսանքով, խմելու ջրով ապահոված է: Հողատարածքի նկարագիրը՝ ընդհանուր մակերեսը՝ 1341.0 քմ, ճակատային մասը՝ մոտ 26.0մ, ձևը՝ ուղղանկյունաձև, գտնվում է բարեկարգ վիճակում: ՀՀ Արմավիրի մարզ, Արտիմետ համայնք, Չարենցի փող., թիվ 51 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականության վկայականի համար՝ 24112015-04-0001: Լոտի մեկնարկային գինը 2.103.800 ՀՀ դրամ:
Լոտ-2 – Ավտոբուս՝ KAVZ 3270 մակնիշի, 34 AD 459 պետհամարանիշի, թողարկման տարեթիվը՝ 1989թ.:
Լոտի մեկնարկային գինը 90.817 ՀՀ դրամ:
Լոտ-3– Ավտոմեքենա՝ VAZ 21099 մակնիշի, 01 AC 099 պետհամարանիշի, թողարկման տարեթիվը՝ 1997թ.:
Լոտի մեկնարկային գինը 98.477 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը:
Աճուրդի նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Նախավճարը վճարվում է կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով Արայիկ Բաբախանյանի սնանկության հատուկ հաշվին` ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ՚ ՓԲԸ 220531818544000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Զ.Վարդանյանին /հեռ.044 66 66 63:

Հասցե` ք.Երևան, Աղբյուր Սերոբ 3ա, 29 տարածք

Հեռ..` +374 44 66 66 63

Էլ. փոստ`