Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գոհար Մելքոնյանի պարտավորությունների համար <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված պարտապանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

24.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Գոհար Մելքոնյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. նոյեմբերի 20-ին Գոհար Մելքոնյանի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:

2020թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին Գոհար Մելքոնյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանի կողմից ք. Երևան, Աղբյուր Սերոբ 3ա, 29 տարածք հասցեում կանցկացվի Գոհար Մելքոնյանի պարտավորությունների համար <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված պարտապանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդը բաց դասական եղանակով մեկ լոտով.
Լոտ 1- ք. Երևան, Կենտրոն, Ռոստոմի փ. 114 հասցեի անշարժ գույք:Անշարժ գույքի բնութագիրը՝ քարե 2 հարկանի, հողատարածքի նկարագիրը՝ 193.25քմ, ճակատային մասը՝ 12մ, հողատարածքի ձևը ուղղանկյուն, հողատարածքի կադաստրային ծածկագիրը՝ 01-006-0250-0117:Բնակելի տան ընդհանուր մակերեսը՝ 144.67քմ, առկա է հարթակ, պատշգամբ, ներքին հարդարումը՝ մուտքի դուռը մետաղական, փայտով երեսպատված, ներքին դռները փայտյա, լավ որակի, պատուհանները՝ եվրո: Հատակը՝ լավ որակի լամինատե, կերամիկական սալիկ, պատերը լատեքս ներկով և պաստառներով հարդարվածվ լավ վիճակ: Ունի երկու սանհանգույց, պատերը և հատակը կերամիկական սալիկներով երեսպատված, առաստաղը՝ կախովի: Լրացուցիչ տվյալներ՝ տեղադրությունը, դիքը լավ, էլ. հոսանքով, գազով, խմելու ջրով ապահոված է, առկա է ջեռուցման համակարգ, կադաստրային համարը՝ 01-006-0250-0117-001: Ք. Երևան, Կենտրոն, Ռոստոմի փ. 114 հասցեում գտնվող անշարժ գույքի գրավի վկայականի համար՝ 23052017-01-0019:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 20.130.800 ՀՀ դրամ:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը:
Աճուրդի նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Աճուրդի նախավճարը վճարվում է կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով Գոհար Մելքոնյանի սնանկության հատուկ հաշվին` ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ՚ ՓԲԸ 220530443302000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Զ.Վարդանյանին /հեռ.044 66 66 63/:

Հասցե` ք.Երևան, Աղբյուր Սերոբ 3ա, 29 տարածք

Հեռ..` +374 44 66 66 63

Էլ. փոստ`