Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Անալիտսարք» ԲԲԸ-ի պարտավորությունների դիմաց ՀՀ ֆինանսների նախարարությունում գրավադրված և ,,Անալիտսարք,, ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

24.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Անալիտսարք>> ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. նոյեմբերի 19-ին հայտարարված «Անալիտսարք» ԲԲԸ-ի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2020թ. դեկտեմբերի 15-ին ժամը 14:00-ին սնանկության գործով կառավարիչ Ա. Արսենյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, 11 սենյակ հասցեում կանցկացվի «Անալիտսարք» ԲԲԸ-ի պարտավորությունների դիմաց ՀՀ ֆինանսների նախարարությունում գրավադրված և ,,Անալիտսարք,, ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդը հետևյալ 4 լոտերով.

ԼՈՏ 1, այն իրենից ներկայացնում է ք.Գյումրի, Խրիմյան Հայրիկ 5 հասցեում 8952,05 քմ մակերեսով հողամաս, որից 8846,3 քմ մակերեսով հատվածի նկատմամբ գրանցված է սեփականության իրավունք, իսկ 107,75 քմ մակերեսով հատվածի նկատմամբ՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունք: Հողամասում առկա են. 419,92քմ մակերեսով մասնաշենք, 34,02քմ մակերեսով ենթակայան, 2062,24քմ մակերեսով արտադրամաս, 7,65քմ մակերեսով տարածք, 415,11քմ մակերեսով տարածք, 1քմ՝ 3խմ ծավալով պարիսպ, 13,27քմ՝39,81 խմ ծավալով պարիսպ, 1,2քմ,՝ 3,6խմ ծավալով պարիսպ և 1,65քմ՝ 4,95խմ ծավալով պարիսպ: Շինությունները կառուցված են 1960 ական թվականներին և տուժել են 1988թ. երկրաշարժից հետո: Անհրաժեշտ են վերականողական աշխատանքներ: Հողամասի ընդհանուր վիճակը անբարեկարգ է: Որոշ մասեր ասֆալտապատ են, ունեն մաշվածություն: Հողամասերի կադաստրային արժեքները մուծված չեն և այն կազմում է. 8846,3 քմ մակերեսով հողամասի համար՝ 16.931.818 ՀՀ դրամ, 105,75քմ մակերեսով հողամասի համար՝ 202.406 ՀՀ դրամ:
ԼՈՏ 1-ի մեկնարկային գինն է 46.583.100 ՀՀ դրամ:

ԼՈՏ 2, այն իրենից ներկայացնում է ք.Գյումրի, Խրիմյան Հայրիկ 5/5 հասցեում ընդհանուր 2424,89 քմ մակերես հողամաս՝ որից 1998 քմ մակերեսով հատվածի նկատմամբ գրանցված է սեփականության իրավունք, իսկ 426,89քմ մակերեսով հողամասի նկատմամբ՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունք: Հողամասի վրա առկա են. 336,53քմ մակերեսով արտադրամաս, 330,11քմ մակերեսով պահեստ, 315,7քմ մակերեսով պահեստ և ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով 96,28քմ մակերեսով պահեստ: Շինությունները կառուցված են 1960 ական թվականներին և տուժել են 1988թ. երկրաշարժից հետո: Անհրաժեշտ են վերականողական աշխատանքներ: Հողամասի ընդհանուր վիճակը անբարեկարգ է: Որոշ մասեր ասֆալտապատ են, ունեն մաշվածություն: Հողամասերի կադաստրային արժեքները մուծված չեն և այն կազմում է. 1998քմ մակերեսով հողամասի համար 3.824.172 ՀՀ դրամ, 426,89քմ մակերեսով հողամասի համար՝ 817.067 ՀՀ դրամ:.
ԼՈՏ 2-ի մեկնարկային գինն է 8.155.323 ՀՀ դրամ:

ԼՈՏ 3, այն իրենից ներկայացնում է ք.Գյումրի, Խրիմյան Հայրիկ 5/1 հասցեում ընդհանուր 20.886,4 քմ մակերես հողամաս: Հողամասում առկա են. 170,76քմ մակերեսով ճաշարանի շենք, 326,26քմ մակերեսով արտադրամաս, 172,41քմ մակերեսով ավտոտնակներ, 1,5քմ՝ 4,5խմ ծավալով պարիսպ, 6,68քմ՝ 20,04 խմ ծավալով պարիսպ, 61,41քմ,՝ 184,23խմ ծավալով պարիսպ, 0,81քմ, 2,55խմ և 4,63քմ՝ 13,89խմ ծավալով պարիսպ: Շինությունները կառուցված են 1950 ական թվականներին և տուժել են 1988թ. երկրաշարժից հետո: Անհրաժեշտ են վերականողական աշխատանքներ: Հողամասի ընդհանուր վիճակը անբարեկարգ է: Որոշ մասեր ասֆալտապատ են, ունեն մաշվածություն: Հողամասի կադաստրային արժեքը մուծված չէ և այն կազմում է 39.976.570 ՀՀ դրամ:
ԼՈՏ 3-ի մեկնարկային գինն է 27.621.810 ՀՀ դրամ:

ԼՈՏ 4, այն իրենից ներկայացնում է ք.Գյումրի, Խրիմյան Հայրիկ 5/9 հասցեում ընդհանուր 1.275,6 քմ մակերես հողամաս՝ որից 848,71 քմ մակերեսով հատվածի նկատմամբ գրանցված է սեփականության իրավունք, իսկ 426,89քմ մակերեսով հողամասի նկատմամբ՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունք: Հողամասում առկա են 170,51քմ մակերեսով կաթսայատուն և ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով 96,28 պահեստ: Շինությունները կառուցված են 1950 ական թվականներին և տուժել են 1988թ. երկրաշարժից հետո: Անհրաժեշտ են վերականողական աշխատանքներ: Հողամասի ընդհանուր վիճակը անբարեկարգ է: Որոշ մասեր ասֆալտապատ են, ունեն մաշվածություն: Հողամասերի կադաստրային արժեքները մուծված չեն և այն կազմում է. 848,71քմ մակերեսով հողամասի համար 1.762.261 ՀՀ դրամ, 426,89քմ մակերեսով հողամասի համար՝ 817.067 ՀՀ դրամ:.
ԼՈՏ 4-ի մեկնարկային գինն է 4.166.235 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ ՙԱնալիտսարք՚ ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարչի դրամարկղ կամ փոխանցումով՝ ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ-ում բացված ,,Անալիտսարք,, ԲԲԸ-ի 1150014241631642 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2, ք; Գյումրի, Հանրապետության հրապարակ 7; ք. Մասիս, Հերացու 26/31/: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ ԱղասիԱրսենյանին /հեռ.094 400 377/:



Հասցե` ք.Երևան, Վարդաշեն 5փ. 29 տուն

Հեռ..` +374 94 400 377

Էլ. փոստ`