Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արթուր Սամվելի Զաքարյանին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

24.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արթուր Սամվելի Զաքարյանի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասինե ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020 թվականի հոկտեմբերի 16-ին ժամը՝ 14.15-ին Արթուր Սամվելի Զաքարյանի գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2020 թվականի դելտեմբերի 21-ին ժամը՝ 14.30-ին Արթուր Սամվելի Զաքարյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից <<Սնանկության գործով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿԿ-ի շենքում /ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում/ կանցկացվի Արթուր Սամվելի Զաքարյանին պատկանող և վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքը աճուրդի է ներկայացվում երեք լոտով, այն է`
Լոտ 1. Արթուր Սամվելի Զաքարյանին պատկանող՝ ք. Հրազդան, Միկրոշրջան թաղ., Դ-6 թաղամաս, 54-րդ շենքին հարող 0.018 հա հասարակական կառուցապատման հողամասը, մեկնարկային գինը՝ 370.604 ՀՀ դրամ:
Լոտ 2. Արթուր, Սամվել, Լիլիթ Զաքարյաններին և Ազնիվ Մեսրոպյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ ք. Հրազդան, Ջրառատ թաղ. 07.001.757.106 կադաստրային համարի տակ գրանցված, 0.0344 հա գյուղ նշանակության այգուց Արթուր Զաքարյանին պատկանող 1/4 բաժնեմասը, մեկնարկային գինը՝ 7.103 ՀՀ դրամ:
Լոտ 3. Արթուր, Սամվել, Լիլիթ Զաքարյաններին և Ազնիվ Մեսրոպյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ ք. Հրազդան, Ջրառատ թաղ. 07.001.133.031 կադաստրային համարի տակ գրանցված, 0.03 հա բնակելի կառուցապատման հողամասից Արթուր Զաքարյանին պատկանող 1/4 բաժնեմասը մեկնարկային գինը՝ 84.571 ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված անհրաժեշտ բոլոր գործողությունները և ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով <Արարատբանկ> ՓԲԸ-ի Արթուր Սամվելի Զաքարյանի սնանկության գործով հատուկ հաշվին` 15100823395033 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում/:
Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Սնանկության դատարանում, կամ կարող են զանգահարել Արթուր Սամվելի Զաքարյանիի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603

Էլ. փոստ`