Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աշոտ Սարգսյանի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

25.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Աշոտ Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից սկզբնապես 03.11.2020թ-ին նախատեսված և ապա 24.11.2020թ-ին հետաձգված գույքի աճուրդային վաճառքը չի կայացել՝ մասնակիցների բացակայության պատճառով:
22.12.2020թ-ին ժամը 12.00-ին Աշոտ Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Աշոտ Սարգսյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ-վաճառք՝ 1 լոտով.
ԼՈՏ-1. 67,7 քմ մակերեսով բնակարան՝ բազմաբնակարան 5 հարկանի շենքի 3-րդ հարկում, ք. Երևան, Արաբկիր Գրիբոյեդովի փողոց 2/1 շենք, բնակարան 37 հասցեում: Բնակարանի դռները և պատուհանները՝ փայտյա, հատակը` կերամիկական սալիկ և լամինատ, պատերը՝ բարձրորակ ներկով հարդարված: Առկա է 4,2 քմ ինքնակամ կցակառույց: Սեփականատերն ունի բազմաբնակարան շենքի հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնեմասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունք: Գույքը միացված է հարակից մեկ սենյականոց բնակարանին՝ ինքնակամ բացված դռան բացվածքի միջոցով: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Աշոտ Հրաչի Սարգսյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 10032015-01-0139, տրված 10.03.2015թ-ին/ և վերջինիս վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը` 14.827.210 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է մուտքագրվի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված 2477604886810000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության 1% վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողներն աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ.Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /0234/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`