Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մարտին Խաչիկի Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող, գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

25.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Մարտին Խաչիկի Իսրայելյանի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասինե ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020 թվականի սեպտեմբերի 18-ին ժամը 15.10-ին Մարտին Խաչիկի Իսրայելյանի գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2020 թվականի դեկտեմբերի 21-ին ժամը 15.10-ին Մարտին Խաչիկի Իսրայելյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից <<Սնանկության գործով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿԿ-ի շենքում /ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում/ կանցկացվի Մարտին Խաչիկի Իսրայելյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Լոտ 4. Մարտին Իսրայելյանին և Լուսիկ Իսրայելյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, ՀՀ Կոտայքի մարզ, գ. Պռոշյան, Տեղերաշեն 16 հասցեում գտնվող, թիվ 061-002 կադաստրային համարի տակ գրանցված՝ 0.038 հա մակերեսով բնակելի տունը և հողամասից Մարտին Իսրայելյանի 1/4-րդ բաժնեմասը, մեկնարկային գինըª 325.269 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով <Արարատբանկ> ՓԲԸ բանկի Մարտին Խաչիկի Իսրայելյանի սնանկության գործով հատուկ հաշվին`1510023647850100 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում/:
Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Սնանկության դատարանում, կամ կարող են զանգահարե Մարտին Խաչիկի Իսրայելյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603

Էլ. փոստ`