Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Վ.Տ.Վ. Պլաստ» ՍՊԸ-ի սնանկության վարույթում առկա գույքերի կրկնաճուրդ-վաճառքի մասին

25.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Վ.Տ.Վ. Պլաստ» ՍՊԸ-ի Սնանկության գործերով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. դեկտեմբերի 15-ին ժամը 12:00-ին «Վ.Տ.Վ. Պլաստ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի նստավայրում /հասցե՝ ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ կանցկացվի «Վ.Տ.Վ. Պլաստ» ՍՊԸ-ին պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը, ընդհանուր թվով 9 լոտ`


Հ/Հ Գույքի անվանումը Քանակը Մեկնարկային գինը
1 Veratec uPVC window and door systems մոդելի երկգլխանի գայլիկոնման և ֆրեզերման հաստոց 1 հատ 243.160 ՀՀդրամ
2 Veratec uPVC window and door systems մոդելի երկգլխանի սկավառակային կտրող հաստոց 1 հատ 283.690 ՀՀդրամ
3 Երկգլխանի գայլիկոնման և ֆրեզերման հաստոց 1 հատ 148.600 ՀՀդրամ
4 Ուղղաձիգ ֆրեզերման հաստոց 1 հատ 94.570 ՀՀդրամ
5 Պրոֆիլի ծակվածքի հաստոց 1 հատ 108.080 ՀՀդրամ
6 Շտապիկները կտրող հաստոց 1 հատ 81.050 ՀՀդրամ
7 Ջրահեռացման անցքերը ծակող հաստոց 1 հատ 60.800 ՀՀդրամ
8 Աշխատանքային սեղաններ 8 հատ 32.430 ՀՀդրամ
9 Օդիզտիչներ և ճնշումա չափեր 9 հատ 12.180 ՀՀդրամ


Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը: Աճուրդի նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը:
Աճուրդի նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի «Վ.Տ.Վ Պլաստ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 11500622923729, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանում /հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն /լոտերն/ ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00 կարող են այցելել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2/, գույքի գտնվելու վայր կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանին (հեռ. +37494700073):

Հասցե` ք. Գյումրի, Գ. Նժդեհի 8/29

Հեռ..` +37494700073

Էլ. փոստ`