Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում < 2ԷԴ > ՓԲԸ-ին, ինչպես նաև երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

25.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` « <2ԷԴ> ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

11.12.2020թ. ժամը 13.00-ին <2ԷԴ> ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարչի կողմից ք. Երևան, Արշակունյաց պող. 5շ. 311 սենյակ հասցեում կանցկացվի անանկ ճանաչված <2ԷԴ> ՓԲԸ-ին, ինչպես նաև երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող և <2ԷԴ> ՓԲԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար <Արդշինբանկ> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքերի դասական եղանակով աճուրդ: Վաճառքի է հանվում.
Լոտ 1՝ ք. Երևան, Նորք Մարաշ վարչական շրջան 7-րդ փողոց թիվ 70 և 70/4 հասցեում գտնվող անշարժ գույք՝ 0.2358 հա. ընդհանուր մակերեսով հողամաս, բնակելի տուն 205,45 քմ մակերեսով, օժանդակ շինություններ 48.8քմ մակերեսով, կաթսայատուն 3,4քմ մակերեսով, ինքնակամ կիսակառույց շինություն 5193,2 քմ մակերեսով:Բակելի տունը կառուցվել է 2358քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա: Նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողամասը որոշ չափով բարեկարգված է, առկա են ծառեր: Օժանդակ շինությունը իրենից ներկայացնում է երկհարկանի 48.8քմ մակերեսով քարե շինություն, տանիքը իրականացված է թիթեղյա վահանակներով, միջհարկանի ծածկը երկաթբետոն: 1-ին հարկում հատակը բետոնապատ՝ առանց երեսպատման, պատերը սվաղված, 2-րդ հարկը փողոցի հետ նույն հարթության վրա է: Տեղադրված է մետաղական դարպաս և մետաղական դուռ: 2-րդ հարկում հատակը սալիկապատված, պատերը գաջասվաղված, պատված ներկանյութով: Ինքնակամ կիսակառույց շինությունը կառուցվել է 2012թ., հարկայնությունը՝ հինգ վերգետնյա և երեք ստորգետնյա հարկեր, պատերի շարվածքի մեծ մասը իրականացված չէ, տանիքը, դռներն ու պատուհանները, ներքին հարդարումը, կոմունիկացիաները բացակայում են, «2ԷԴ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների կատարման ապահովման համար <Արդշինբանկ> ՓԲԸ-ում գրավադրված գույք /անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2489054 վկայական, տրված 16.08.2008թ./: Լոտի մեկնարկային գինն է 254.000.000 ՀՀ դրամ:
Լոտ 2՝ ք. Երևան, Ուլնեցու փող. 32/8 հասցեում գտնվող անշարժ գույք՝ 0,1 հա. ընդհանուր մակերեսով հողամաս, Հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ խառը կառուցապատման: Տեղազննման օրվա դրությամբ հողամասը գտնվում է անբարեկարգ վիճակում, որոշակի թեքության վրա: Դեպի հողամաս մուտքը հնարավոր է իրականացնել միայն հարևան հողամասերից որևիցէ մեկի միջոցով: Ըստ վկայականի՝ լրացուցիչ նշումներ և տեղեկություններ բաժնի ՝ 82,82 քմ հողակտորի նկատմամբ սեփականատերը տրամադրել է սահմանափակ օգտագործման իրավունք՝ սերվիտուտ: <Հ.Ռ.-Ա.Ա.Ա.> ՍՊԸ ին սեփականության իրավունքով պատկանող և «2ԷԴ» ՓԲԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար <Արդշինբանկ> ՓԲԸ-ում գրավադրված գույք /անշարժ իրավունքի գրանցման թիվ 10012014-010065 վկայական, տրված 10.01.2014թ./: գույքի սեփականության Լոտի մեկնարկային գինն է 305.000.000 ՀՀ դրամ:
Լոտ 3՝ ք. Երևան, Արգիշտի փող. 11/3 շենք, թիվ 9 տարածք հասցեում գտնվող անշարժ գույք՝ 93,5 քմ հասարակական ոչ բնակելի տարածք, տարածքը գտնվում է 14 հարկանի նորակառույց շենքի բարձր 1-ին հարկում, տարածքի մուտքը իրականացվում է բակից, մուտքի մոտ տեղադրված է մետաղական և մետաղապլաստե ֆռներ, ներսի դռները մետաղապլաստե, հատակը երեսպատված է կերամիկական սալիկներով, պատերի մի մասը գաջասվաղված, պատված ներկանյութով, մյուս մասը գաջասվաղված, պաստառապատված, սանհանգույցի և լոգարանի հատակը և պատերը երեսպատված են կերամիկական սալիկներով, էլ. մատակարարարում, ջրամատակարարում, կոյուղի առկա են, գազաֆիկացված է, Էդգար Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող և «2ԷԴ> ՓԲԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար <Արդշինբանկ> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույք /անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 16042012-01-0666 վկայական, տրված 16.04.2012թ./: Լոտի մեկնարկային գինն է 50.500.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, բ/ աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով՝ <2ԷԴ>՚ ՓԲԸ-ի ՙԱրդշինբանկ>՚ ՓԲԸ-ում բացված հ/հ 2474203752110000 սնանկության հատուկ հաշվին` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան` ք.Երևան, ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Անշարժ գույքերի օտարման դեպքում գնորդի կողմից անհրաժեշտ կլինի վճարելու նաև նոտարական ձևակերպման և պետ. գրանցման հետ կապված հետագա ծախսերը: Անշարժ գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնոկարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել <2ԷԴ>՚ ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանին /091/48-40-05 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Շահումյան 16 փող. 80տ.

Հեռ..` +374 91 484005

Էլ. փոստ`