Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սեյրան Բեգլարի Սևոյանի շարժական գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

25.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սեյրան Բեգլարի Սևոյանի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Սեյրան Բեգլարի Սևոյանի թիվ ԳԴ/0006/04/14 սնանկության գործով շարժական գույքերի 20.11.2020 կրկնաճուրդը չի կայացել գնորդներ չլինելու պատճառով: Սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից պարտապանի շարժական գույքերի կրկնաճուրդը կանցկացվի 11.12.2020թ-ին, ժամը 13:00-ին ք.Երևան, Արշակունյանց պողոտա 5 շենք, 311 սենյակում
Լոտ 1.հեռուստացույց «LG» մեկ հատ մեկնարկային գինը 4.150 ՀՀ դրամ
Լոտ 2. բազմոց, մեկ հատ մեկնարկային գինը` 4.150 ՀՀ դրամ
Լոտ 3. Բազկաթոռ երկու հատ մեկնարկային գինը՝ 4.150 ՀՀ դրամ
Լոտ 4. Զգեստապահարան մեկ հատ մեկնարկային գինը՝ 4.150 ՀՀ դրամ
Լոտ 5.հեռուստացույցի տակդիր մեկ հատ մեկնարկային գինը 2.080 ՀՀ դրամ
Լոտ 6.Դաշնամուր մեկնարկային գինը 7.500 ՀՀ դրամ
Լոտ 7. սեղան վեց աթոռներով մեկնարկային գինը` 8.230ՀՀ դրամ
Լոտ 8. զարդասեղան մեկնարկային գինը 2.080 ՀՀ դրամ
Լոտ 9. Գորգեր 2*3, 2.5*3 մեկնարկային գինը 6.800 ՀՀ դրամ
Գույքերն օգտագործված են և հնամաշ:
Գնորդը կատարելու է գույքերի ձևակերպման և գրանցման, տեղափոխման հետ կապված բոլոր ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար ընտրված լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ հաշվին` 2470103213280250 մինչև աճուրդին նախորդող հինգերորդ օրը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները մինչև աճուրդի անցկացման օրվան նախորդող 5-րդ օրը՝ կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում՝ ք. Երևան, Օտյան 53/2) հասցեում:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին, լոտերին, աճուրդի անցկացման կարգին և աճուրդին առնչվող այլ տվյալներին ծանոթանալու համար զանգահարել 093 45-71-96 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43/1տ.

Հեռ..` +374 93-45-71-96

Էլ. փոստ`