Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/0428/04/18 սնանկության գործով պարտապան Աշոտ Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդի /կրկնաճուրդի/ կազմակերպման և անցկացման մասին

26.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Աշոտ Մուրադյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. նոյեմբերի 24-ին, ժամը 17:00-ին թիվ ԵԴ/0428/04/18 սնանկության գործով պարտապան Աշոտ Սլավիկի Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի՝ աճուրդային վաճառքը՝ բաղկացած 3 լոտից, չի կայացել հայտեր չլինելու պատճառով:

2020թ. դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին թիվ ԵԴ/0428/04/18 սնանկության գործով սնանկ ճանաչված /պարտապան/ Աշոտ Սլավիկի Մուրադյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի Աշոտ Սլավիկի Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդային վաճառք /կրկնաճուրդ/, բաղկացած երեք լոտից՝ ստորև ներկայացված հերթականությամբ և մեկնարկային գնով`
Լոտ 1։ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, 4-րդ փող. թիվ 5/3 հասցեում գտնվող, Աշոտ Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող վարչական շենք (իրավունքի պետական գրանցման վկայական թիվ 10072014-08-0003, տրված՝ 10.07.2014թ.): Հողամասի կադաստրային ծածկագիր՝ 08-015-0037-0014, մակերեսը՝ 0.1 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ հասարակական կառուցապատման, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն: Շինությունների բնութագրերը՝ նպատակային նշանակությունը՝ հասարակական, 1. վարչական շենք՝ ընդհանուր մակերեսը՝ 875.09 քմ, կադաստրային ծածկագիրն է՝ 08-015-0037-0014-001-000, շենքի հարկայնությունը՝ 2 հարկ, առաստաղի բարձրությունը՝ 1-ին հարկում` 3.9, 2-րդ-ում` 2.7 մ` ըստ սեփականության վկայականի: Համաձայն նշված անշարժ գույքի գնահատման հաշվետվության շենքի պատերը՝ քարե, շենքի միջհարկային ծածկը՝ երկաթբետոնյա, շենքի տանիքը՝ մետաղական, դռները՝ դրսինը` երկաթյա, ներսինները` մետաղապլաստե, լուսամուտները՝ մետաղապլաստե, հատակը՝ բետոնյա, սալիկապատ, պատերը՝ ներկած, մի մասը առանց հարդարման, խոհանոցը՝ հատակը` սալիկապատ, պատերը` ներկած, սալիկապատ, սանհանգույցը և լվացարանը՝ հատակը` սալիկապատ, պատերը` սալիկապատ, երկու հարկում էլ, ընդհանուր վիճակի գնահատականը՝ մի մասի վերանորոգումը` լավ, մի մասը հարդարումն դեռևս արված չէ, ընդհանուր վիճակը համարվել է միջինից բարձր, կոմունալ պայմանները՝ ջուր, հոսանք (նաև եռաֆազ), գազ, կոյուղի: Վերը նշված հասցեի տարածքում առկա է նաև 27.44 քմ մակերեսով օժանդակ շինություն, որի կադաստրային ծածկագիրն է՝ 08-015-0037-0014-002-000:
Գույքն իրենից ներկայացնում է արտադրական տարածքի շենք-շինություններ և հողամաս: Գնահատման ամսաթվի դրությամբ օգտագործվում է որպես արտադրական տարածք: Ընդհանուր վիճակը` միջինից բարձր:
Անշարժ գույքի նկատմամբ կիրառված են սահմանափակումներ:
Լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանած մեկնարկային գնի տասը տոկոսի չափով և կազմում է 33,985,980 ՀՀ դրամ:

Լոտ 2։ Շիրակի մարզ, գյուղ Ղազանչի, 4-րդ փող. թիվ 12 հասցեում գտնվող, Աշոտ Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող կաթսայատուն (իրավունքի պետական գրանցման վկայական թիվ 2582297, տրված՝ 22.02.2010թ.):
Հողամասի կադաստրային համարը՝ 08-075-0010-0011, մակերեսը՝ 0.0093 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ արտադրական, իրավունքի տեսակը՝ սեփականություն: Շենքի՝ կաթսայատան, ընդհանուր մակերեսը՝ 44.18 քմ, որի կադաստրային համարն է՝ 08-075-010-006-02, իրավունքի տեսակը՝ սեփականություն: Համաձայն վերոգրյալ սեփականության իրավունքի գրանցման վկայականի վերը նշված հասցեում առկա է նաև 28.2 քմ մակերեսով ավտոտնակ, իրավունքի տեսակը՝ սեփականություն, կադաստրային համարն է՝ 08-075-010-006-022: Համաձայն նշված անշարժ գույքի գնահատման հաշվետվության շենք-շինությունների կառուցման մոտավոր տարեթիվը՝ 1990թթ., շենքի հարկայնությունը՝ 1 հարկ, առաստաղի բարձրությունը՝ ծածկ չկա, շենքի պատերը՝ քարե, շենքի տանիքը՝ չկա, հատակը՝ բետոնյա, պատերը՝ քար, ընդհանուր վիճակի գնահատականը՝ զրոյական կիսաքանդ վիճակ:
Գույքը իրենից ներկայացնում է կիսաքանդ շենք-շինություններ և հողամաս: Գնահատման ամսաթվի դրությամբ չի օգտագործվում: Գնահատողի կարծիքով, գնահատվող օբյեկտը իր տեխնիկական բնութագրերով մասամբ բավարարում է արդի շուկայական պատկերացումներին: Ընդհանուր վիճակը` զրոյական:
Անշարժ գույքի նկատմամբ կիրառված են սահմանափակումներ:
Լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանած մեկնարկային գնի տասը տոկոսի չափով և կազմում է 347,733 ՀՀ դրամ:

Լոտ 3: Շիրակի մարզ, Աշոցք համայնքում գտնվող, Աշոտ Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող հողամաս (իրավունքի պետական գրանցման վկայական թիվ 22112012-08-0273, տրված՝ 22.11.2012թ.):
Հողամասի կադաստրային համարը՝ 08-015-0037-0013, մակերեսը՝ 0.649 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը ՝ հասարակական կառուցապատման, իրավունքի տեսակը՝ սեփականություն:
Գույքն իրենից ներկայացնում է հասարակական կառուցապատման հողամաս: Անշարժ գույքի նկատմամբ կիրառված են սահմանափակումներ:
Լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանած մեկնարկային գնի տասը տոկոսի չափով և կազմում է 984,150 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, բ) աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք պետք է ներկայացնեն ծանուցում, որին կից. ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 5.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապան Աշոտ Սլավիկի Մուրադյանի անվամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 2474402017510000 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք սույն հայտարարությունից հետո՝ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են. աճուրդի մասնակցել ցանկացողները՝ հայտ ներկայացնել, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձինք՝ ծանուցում ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/: Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով՝ լիազորագրով: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համապատասխան արձանագրության հիման վրա, տաս օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողﬕց վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, նախկին սեփականատերերի, ինչպես նաև գույքը փաստացի տիրապետողների և/կամ օգտագործողների վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր ուժերով և միջոցներով:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67շ. թիվ 57 գրաս. տարածք հասցեով: Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին (հեռ 096 224 228):

Հասցե` ք. Երևան, Գայի պ. 1/1, բն. 24

Հեռ..` +37496224228

Էլ. փոստ`