Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ֆրիդոմ» ՍՊԸ-ին պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

26.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ֆրիդոմ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Գևորգյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. հոկտեմբերի 23-ին ժամը 11:00-ին նշանակված «Ֆրիդոմ» ՍՊԸ-ի գույքի աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2020թ. դեկտեմբերի 15-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում անցկացվելու է սնանկ ճանաչված «Ֆրիդոմ» ՍՊԸ-ին պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով, բաց դասական եղանակով, քսաներկու առանձին լոտերով:
Լոտ 1 - Օղու թորման սարք: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 3,294,000 ՀՀ դրամ:
Լոտ 2 - Շշալցման սարք: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 348,800 ՀՀ դրամ:
Լոտ 3 - Օղու ֆիլտրման սարք: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 387,600 ՀՀ դրամ:
Լոտ 4 - Չժանգոտվող պողպատյա տարա 500լ՝ 2 հատ: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 968,800 ՀՀ դրամ:
Լոտ 5 - Չժանգոտվող պողպատյա տարա 400լ՝ 2 հատ: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 775,200 ՀՀ դրամ:
Լոտ 6 - Չժանգոտվող պողպատյա տարա 300լ՝ 2 հատ: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 581,600 ՀՀ դրամ:
Լոտ 7 - Չժանգոտվող պողպատյա տարա 200լ՝ 2 հատ: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 503,900 ՀՀ դրամ:
Լոտ 8 - Չժանգոտվող պողպատյա կաթսա (այրիչով) 200լ: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 271,400 ՀՀ դրամ:
Լոտ 9 - Չժանգոտվող պողպատյա կաթսա 150լ: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 213,200 ՀՀ դրամ:
Լոտ 10 - Չժանգոտվող պողպատյա տարա 260լ /կուպաժոռ, գրադուսի կարգավորիչ/: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 290,800 ՀՀ դրամ:
Լոտ 11 - Չժանգոտվող պողպատյա տարա 100լ՝ 15 հատ: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 2,034,000 ՀՀ դրամ:
Լոտ 12 - Չժանգոտվող պողպատյա տարա 50լ՝ 5 հատ: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 387,600 ՀՀ դրամ:
Լոտ 13 - Չժանգոտվող պողպատյա տարա 25լ՝ 5 հատ: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 194,000 ՀՀ դրամ:
Լոտ 14 - Պլաստմասե տարաներ 230լ՝ 115 հատ: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 534,700 ՀՀ դրամ:
Լոտ 15 - Ապակյա տարաներ 20լ և 25լ՝ 56 հատ: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 151,900 ՀՀ դրամ:
Լոտ 16 - Ապակյա տարա 60լ՝ 2 հատ: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 9,400 ՀՀ դրամ:
Լոտ 17 - Շշալցված օղի, տարբեր տեսակի, 0,5լ (առանց ակցիզի)՝ 640 հատ: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 1,735,900 ՀՀ դրամ:
Լոտ 18 - Օղի, տարբեր տեսակի և որակի առանց շշալցման՝ 680 լիտր: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 2,634,600 ՀՀ դրամ:
Լոտ 19 - Ապակյա շշեր 0,5լ՝ 600 հատ: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 232,500 ՀՀ դրամ:
Լոտ 20 – Ճզմիչ: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 38,900 ՀՀ դրամ:
Լոտ 21 – Աղաց: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 116,300 ՀՀ դրամ:
Լոտ 22 - Ներկայացուցչական կահույք: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 186,300 ՀՀ դրամ:
Վաճառքի ենթակա գույքերը գտնվում են գտնվում են ք.Երևան, Արարատյան 62/23 և Սյունիքի մարզ, գ.Նորաշենիկ, Գետափնյա 8 հասցեներում:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը և կանխիկ կամ փոխանցումով վճարվում են «Ֆրիդոմ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի 1930030203059200 հաշվեհամարին՝ մինչև հայտ ներկայացնելը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող է ճանաչվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ` Գ.Գևորգյանին /հեռ. 099-60-66-00/:

Հասցե` ք.Երևան, Արաբկիր 21 փողոց, 25

Հեռ..` +37499606600

Էլ. փոստ`