Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սամսոն Սարգսյանի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով վերջինիս սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի /կրկնաճուրդի/ կազմակերպման և անցկացման մասին

26.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սամսոն Հայկազի Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. նոյեմբերի 23-ին, ժամը 16:30-ին թիվ ԵԴ/0817/04/18 սնանկության գործով սնանկ ճանաչված /պարտապան/ Սամսոն Հայկազի Սարգսյանի սնանկության գործով Սամսոն Հայկազի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդային վաճառքը /կրկնաճուրդը/՝ բաղկացած մեկ լոտից, չի կայացել:
2020թ. դեկտեմբերի 18-ին, ժամը 16:00-ին թիվ ԵԴ/0817/04/18 սնանկության գործով սնանկ ճանաչված /պարտապան/ Սամսոն Հայկազի Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի Սամսոն Հայկազի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդային վաճառք /կրկնաճուրդ/, ստորև ներկայացված մեկ լոտով և մեկնարկային գնով`
Լոտ 1։ ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Վ. Համբարձումյան փողոց, թիվ 10 հասցեում գտնվող խորդանոցը: Շինության հիմքը՝ կետ-գծային միաձույլ ե/բ, շինության պատերը՝ քարե, շինությունը մեկ հարկանի է, մակերեսը՝ 27.8 ք.մ, դարպասը՝ մետաղյա, ներքին հարդարումը՝ հատակը բետոնապատ, պատերը գաջասվաղված, պատված ներկանյութով: Շինությամբ զբաղեցրած հողամասի կարգավիճակը անհայտ է, բացակայում է որևէ նշում օգտագործման կամ սեփականության իրավունքի մասին /իրավունքը որոշված չէ/:
Համաձայն անշարժ գույքի սեփականության իրավունքի թիվ 2076719 վկայականի, տրված 22.08.2005թ., շինության կադաստրային համարն է՝ 01-003-126-001-014, օգտագործման նպատակը՝ խորդանոց, մակերեսը՝ 27,8 քմ, իրավունքի տեսակը՝ սեփականություն: Նշված սեփականության իրավունքի թիվ 2076719 վկայականում «հողամասի տվյալները» բաժնում հողամասի վերաբերյալ լիազոր մարմնի կողմից որևէ տեղեկատվություն լրացված չէ: Նշված անշարժ գույքը հանդիսանում է գրավի առարկա, որի հիմքով գրանցված է գրավառուի սահմանափակումը (գրավի իրավունքը):
Լոտի մեկնարկային գինը կազմում է 1,917,733 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, բ) աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք պետք է ներկայացնեն ծանուցում, որին կից. ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 5.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապան Սամսոն Հայկազի Սարգսյանի «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 2474401572760000 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք սույն հայտարարությունից հետո՝ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են. աճուրդի մասնակցել ցանկացողները՝ հայտ ներկայացնել, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձինք՝ ծանուցում ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/: Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով՝ լիազորագրով: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համապատասխան արձանագրության հիման վրա, տաս օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողﬕց վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, նախկին սեփականատերերի, ինչպես նաև փաստացի բնակվողների վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր ուժերով և միջոցներով:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67շ., թիվ 57 գրաս. տարածք հասցեում, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն: Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին (հեռ 096 224 228):

Հասցե` ք. Երևան, Գայի պ. 1/1, բն. 24

Հեռ..` +37496224228

Էլ. փոստ`