Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մխիթար Կարապետյանի գույքի վաճառք աճուրդի մասին

26.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Մխիթար Կարապետյանի սնանկության գործով կառավարիչ Անահիտ Ղազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

11.12.2020թ. ժամը 13:30-ին ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակում կանցկացվի Մխիթար Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքի աճուրդը՝ բաղկացած 1 լոտից:
Լոտ 1. ՀՀ Կոտայքի մարզ, Արզնի համայնք, 7-րդ այգետարածք, 26 թաղամաս, թիվ 53 այգեգործական նշանակության հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքը : Մակերեսը 500 քմ: Մեկնարկային գինը 439.916 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ
իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր: Նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի փոխանցումով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում բացված Մխիթար Կարապետյանի սնանկության հատուկ հաշվին հ/հ 16040082830912 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ք. Երևան, Ահարոնյան 2, 423 սենյակ հասցեում:
ՍԳԿ Ա.Ղազարյան հեռ. 093-25-25-01:

Հասցե` ք.Երևան, Մամիկոնյանց 6/1-1

Հեռ..` +374 93 25 25 01

Էլ. փոստ`