Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վահրամ Վաղոյի Սաֆարյանի սնանկության գործով անշարժ գույքի կրկնաճուրդի կազմակերպան և անցկացման մասին

26.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Վահրամ Վաղոյի Սաֆարյանի սնանկության գործով կառավարիչ` Գառնիկ Փանոսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ սնանկության դատարանի 26.06.2020թ. որոշման համաձայն 2020թ. դեկտեմբերի 15-ին ժամը 14:00–ին Վահրամ Վաղոյի Սաֆարյանի սնանկության թիվ ՍնԴ 0660/04/19 գործով կառավարչի կողմից «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի Երևան քաղաքի նստավայրում /ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ կանցկացվի Վահրամ Վաղոյի Սաֆարյանի պարտավորությունների կատարման ապահովման համար «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի վաճառքի աճուրդը /կրկնաճուրդ/՝ բաղկացած 1 (մեկ) լոտից:
Աճուրդի է ներկայացվում`
- լոտ 1. ք. Երևան, 16 թաղ., /Նորաշեն/ 47 շենք, բն. 83 հասցեում գտնվող, 82.7քմ. մակերեսով բնակարան, /վկայական 1811657/, գտնավում է բազմաբնակարան 16 հարկանի շենքի 12-րդ հարկում, ունի 3 առանձնացված սենյակներ՝ 19.1, 13.7 և 12.9 քառակուսի մետր մակերեսներով, բնակարանը գտնվում է նորմալ վիճակում, միջանցքի և խոհանոցի հատակը սալիկապատ է, սենյակներինը՝ մանրահատակ: Մեկնարկային գինը՝ 17.172.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման, գույքահարկի և վտարման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը:
բ/ Աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապանի սնանկության հատուկ հաշվին /«Արարատբանկ» ՓԲԸ-ում բացված Վահրամ Վաղոյի Սաֆարյանի սնանկության հատուկ հաշվին հ/հ 1510021294281500/:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16-00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Գույքերի մասին այլ տեղեկություն ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու նպատակով ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Գառնիկ Փանոսյանին /Հեռ. 093-850080/ :

Հասցե` ք. Երևան, Դավթաշեն, 3-րդ թաղ., 13/32

Հեռ..` 093850080

Էլ. փոստ`