Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Բաղդասար Հրաչի Բաղդասարյանի սնանկության գործով անշարժ գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

26.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Բաղդասար Հրաչի Բաղդասարյանի սնանկության գործով կառավարիչ Գառնիկ Փանոսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ սնանկության դատարանի 26.06.2020թ. որոշման համաձայն 15.12.2020թ.-ին ժամը 15:00-ին «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ տեղի կունենա սնանկ ճանաչված Բաղդասար Հրաչի Բաղդասարյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում գրավադրված պարտապանին և երրորդ անձանց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդ-վաճառքը /կրկնաճուրդ/ հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով 1 (մեկ) լոտով:
Լոտ 1. ք.Գյումրի, Ղանդիլյան փողոց. 1 շենք, բն. 6 հասցեում գտնվող 71.63 քառակուսի մետր մակերեսով բնակարան /գրանցման վկայական՝ 2436477/: Բնակարանը գտնվում է երկհարկանի բազմաբնակարան շենքի 2-րդ հարկում: Դրսի դուռը մետաղական է, նեսի դռները՝ փայտյա, պատուհանները մետաղապլաստ, ներսի պատերը և հատակը ունեն նորոգման կարիք: Սանհանգույցը և լոգարանը ևս ունեն նորոգման կարիք: Մեկնարկային գինը լոտի համար կազմում է` 3.631.514 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
բ/ Աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապանի սնանկության հատուկ հաշվին /«Արարատբանկ» ՓԲԸ-ում բացված Բաղդասար Հրաչի Բաղդասարյանի սնանկության հատուկ հաշվին հ/հ 1510021294281800 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման, գույքահարկի և վտարման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16-00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Գույքի մասին այլ տեղեկություն ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու նպատակով ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Գառնիկ Փանոսյանին /Հեռ. 093-850080/

Հասցե` ք. Երևան, Դավթաշեն, 3-րդ թաղ., 13/32

Հեռ..` 093850080

Էլ. փոստ`