Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աշոտ Հարությունի Եղիազարյանի և Ծովինար Վոլոդյայի Եղիազարյանի սնանկության գործով անշարժ գույքերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

26.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Աշոտ Հարությունի Եղիազարյանի և Ծովինար Վոլոդյայի Եղիազարյանի սնանկության գործով կառավարիչ` Գառնիկ Փանոսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ սնանկության դատարանի 30.07.2020թ. որոշման համաձայն 15.12.2020թ.-ին ժամը 15:30-ին «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ տեղի կունենա սնանկ ճանաչված Աշոտ Հարությունի Եղիազարյանի և Ծովինար Վոլոդյայի Եղիազարյանի սնանկության գործով Աշոտ Հարությունի Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդ-վաճառքը /կրկնաճուրդ/ հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով՝ 2 (երկու) առանձին լոտերով:
- լոտ 1. ՀՀ Լոռու մարզի Շիրակամուտ համայնքում գտնվող 0.1644 հա մակերեսով բնակելի կառուցապատման նշանակության հողատարածք /վկայական 1177630/, մեկնարկային գինը՝ 826.686 ՀՀ դրամ:
- լոտ 2. ՀՀ Լոռու մարզի Շիրակամուտ համայնքում գտնվող 0.161 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող /վկայական 1396811/, մեկնարկային գինը՝ 218.481 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
բ/ Աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապանի սնանկության հատուկ հաշվին /«Արարատբանկ» ՓԲԸ-ում բացված Աշոտ և Ծովինար Եղիազարյանների սնանկության հատուկ հաշվին հ/հ 15100041752800, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման, գույքահարկի և վտարման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16-00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Գույքի մասին այլ տեղեկություն ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու նպատակով ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Գառնիկ Փանոսյանին /Հեռ. 093-850080/

Հասցե` ք. Երևան, Դավթաշեն, 3-րդ թաղ., 13/32

Հեռ..` 093850080

Էլ. փոստ`