Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Նաիրիտ Գործարան>> ՓԲԸ-ին պատկանող գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

27.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Նաիրիտ Գործարան>> ՓԲԸ -ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ.դեկտեմբերի 15-ին ժամը 15:00-ին <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կ.Ասատրյանի կողմից ք. Երևան, Բագրատունյաց 70 հասցեում կանցկացվի Դատարանի թիվ ԵՇԴ 0031/04/15 վճռով սնանկ ճանաչված <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ին պատկանող գույքերի կրկնաճուրդը՝ բաց եղանակով:
Գույքերը դասակարգված են ըստ <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգում ընդգրկվածության:
Դասակարգ 1. Ներառված են քլորոպրենային կաուչուկի արտադրության համար տեխնոլոգիական համակարգում ընդգրկված մեքենա-սարքավորումները որպես մեկ միասնական միավոր: Կարող են շահագործվել լրիվ նշանակության համեմատ զգալիորեն քիչ ծավալով, և ներկա վիճակով մոտ ապագայում հնարավոր չէ շահագործումը առանց էական վերանորոգման, ինչպես նաև մասնակիորեն ենթարկվել են փոփոխությունների կամ վերանորոգվել են և կարող են շահագործվել իրենց հնարավորություններին լրիվ կամ գրեթե լրիվ համապատասխան: Մեքենա-սարքավորումները ներառված են քլորի, ացետիլենի, քլորոպրենի, ածխաթթուների և աղազրկված, փափկեցված ջրի /մասնակի գրավադրված են <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ում,/ կաուչուկի արտադրություններում և ջրամատակարարման ու էլեկտրամատակարարման համակարգերում:
1-ին դասակարգում ներառված մեքենա-սարքավորումների աճուրդի մասնակցության հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև բիզնես առաջարկ՝դրանց նպատակային շահագործման վերաբերյալ:
Ամբողջական միավորի մեկնարկային գինը կազմում է 18,964,843,471 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ-ն:

Դասակարգ 2. Տեխնոլոգիական համակարգից դուրս լուծարված մեքենա-սարքավորումներ, հաստոցներ, տարողություններ, շարժիչներ, պոմպեր, ամբարձիչ և փոխանցող մեխանիզմներ,տրանսպորտային միջոցներ, քիմիական նյութեր, պահեստամասեր և այլ պարագաներ,որոնք այլևս չեն կարող ծառայել և գործնականում շահագործվել անկախ վերանորոգումից և մոդիֆիկացումից,որոնց կարող են ենթարկվել և որոնք կարող են շահագործվել լրիվ նշանակության համեմատ զգալիորեն քիչ ծավալով և ներկա վիճակով մոտ ապագայում հնարավոր չէ շահագործումը առանց էական վերանորոգման և/կամ հիմնական տարրերի փոխարինման:

Խումբ 1.1 Նախկինում շահագործված մեքենա-սարքավորումներ, հաստոցներ, տարողություններ, ամբարձիչ և փոխանցող մեխանիզմներ, շարժիչներ, պոմպեր , պահեստամասեր, նյութեր, դետալներ և այլ պարագաներ՝ ընդհանուր 3.098 միավոր:Մեկնարկային գինը՝ 13.277.887 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ-ն:
Խումբ 1.2 Լուծարված մեքենա-սարքավորումներ և այլ պարագաներ, որոնք այլևս չեն կարող ծառայել և գործնականում շահագործվել անկախ վերանորոգումից և մոդիֆիկացումից,որոնց կարող են ենթարկվել: Ընդհանուր 166 միավոր:Մեկնարկային գինը՝ 3.273.300 ՀՀ դրամ,ներառյալ ԱԱՀ-ն:
Խումբ 1.3 Մեքենա-սարքավորումներ և այլ պարագաներ ,որոնք կարող են շահագործվել լրիվ նշանակության համեմատ զգալիորեն քիչ ծավալով և ներկա վիճակով մոտ ապագայում հնարավոր չէ շահագործումը առանց էական վերանորոգման և/կամ հիմնական տարրերի փոխարինման: : Ընդհանուր 969 միավոր:Մեկնարկային գինը՝ 127.208.005 ՀՀ դրամ,ներառյալ ԱԱՀ-ն:

Խումբ 2. Նախկինում շահագործված և անաշխատունակ վիճակում գտնվող տրանսպորտային միջոցներ՝ ընդհանուր 1 միավոր: Մեկնարկային գինը՝ 93.353 ՀՀ դրամ,ներառյալ ԱԱՀ-ն:

Խումբ 3. Ժամկետանց և հետագա օգտագործման մասնակի պիտանի քիմիական նյութեր՝ ընդհանուր 74 միավոր:Մեկնարկային գինը՝ 5.915.290 ՀՀ դրամ,ներառյալ ԱԱՀ-ն:

Խումբ 4.Ստուգիչ-չափիչ սարքավորումներ՝ արտադրված մինչև 1990-ական թթ.՝ ընդհանուր 199 միավոր: Մեկնարկային գինը՝ 6.001.921 ՀՀ դրամ,ներառյալ ԱԱՀ-ն:

Խումբ 5. Գրասենյակային գույք, համակարգչային տեխնիկա, կահույք, կենցաղային տեխնիկա և այլ պարագաներ նախկինում շահագործված: Ընդհանուր 4.511միավոր: Մեկնարկային գինը 8.589.380 ՀՀ դրամ,ներառյալ ԱԱՀ-ն:

Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ /այսուհետ՝ հայտ/ ներկայացնել ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու /տրամադրելու/ համար:
Հայտում պետք է նշվեն.
Հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի /նրա անունից հանդես եկող անձի/ անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
Հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
Պարտապանի անվանումը /ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը./
Աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
Կառավարչի անունը, ազգանունը.
Հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի / նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի/ կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
Լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
Լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
Լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
Իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
Անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:


Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ <<Նաիրիտ գործարան>> ՓԲԸ-ի դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` <<Արդշինբանկ>> ՓԲԸ Շենգավիթ մասնաճյուղ 2473602788050160 հաշվեհամարին:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝տասն օրվա ընթացքում՝ նվազեցնելով աճուրդի մասնակցության վճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Եթե վերը նշված ժամկետում կառավարչի՝ որպես վաճառողի, աճուրդի հաղթողի՝ որպես գնորդի /գրավատուի/ և այլ անձի՝ որպես գրավառուի, միջև կնքվում է առուվաճառքի և գրավի /հիփոթեքի/ պայմանագիր, ապա այդ պայմանագրով գույքի վաճառքի գնի վճարման ժամկետը սահմանվում է պայմանագրի կնքման օրվանից՝ 5 աշխատանքային օր: Սույն կետում նշված կարգով վաճառքի գինն ամբողջությամբ չմուծվելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ այդ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ կարող են աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում դիմել կառավարիչ Կ.Ասատրյանին /հեռ.093 442 232/, հասցե՝ ք. Երևան, Բագրատունյաց 70:

Հասցե` ք.Երևան, Բագրատունյաց 70

Հեռ..` +374 93 442232

Էլ. փոստ`