Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

27.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Բի Էս Թի» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Կազմակերպիչ «ԲիԷսԹի» ՍՊԸ-ն իրականացնելու է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ -ում գրավադրված լոտերի բաց աճուրդ «դասական» և «հոլանդական» փուլերով.
- Արմավիրի մարզ, համայնք Փարաքար, Մայրաքաղաքային փողոց, թիվ 128 հասցեում գտնվող 792.1 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 8.6 ք.մ. մակերեսով պահեստ, 45.5 ք.մ. մակերեսով լողավազան, 24.5 ք.մ. մակերեսով առանձնասենյակ, 68.6 ք.մ. մակերեսով ծածկ, 73.7 ք.մ. մակերեսով ծածկ և 0.0955 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 173180000 ՀՀ դրամ:
- ք. Երևան, Արաբկիր, Կիևյան փողոց, 2բ շենք, թիվ 25 հասցեում գտնվող 115.4 ք.մ. մակերեսով մանսարդ: Լոտի մեկնարկային գինը` 56160000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շ., 82/31 հասցեում 14.12.2020թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 01.07.2021թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը` գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%, վճարման վերջնաժամկետը` յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00: Նախավճարը վճարվում է կազմակերպչի դրամարկղ` աճուրդի կայացման հասցեում կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար ներկայացվում է՝ ֆիզիկական անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթ և կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, իսկ իրավաբանական անձի կողմից՝ կանոնադրություն, պետական գրանցման վկայական, ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և մասնակցի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը:
Սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն կարելի է ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը համաձայնեցնելով կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և անվճար ստանալու համար դիմել կազմակերպչին:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 56 45 13

Վեբ կայք` www.llcbst.am

Էլ. փոստ`