Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Ձորագյուղ>> ԱԿ-ի գույքը աճուրդով վաճառելու մասին

27.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Ձորագյուղ>> ԱԿ-ի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

27.11.2020թ. նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 25.12.2020թ. ժամը 12:00-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 108 սենյակ հասցեում տեղի կունենա <<Ձորագյուղ>> ԱԿ-ի պարտավորությունների դիմաց <<Էվոկաբանկ>> ՍՊԸ-ում և <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ:
Լոտ N 1. Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Չոբանքարա հասցում գտնվող անշարժ գույք: Հողամասի չափը 1,64 հա, նպատակային նշանակությունը արտադրական, շենքի մակերեսը 486,4քմ, որը ծառայում է որպես անասնագոմ: Հողի կադաստրային արժեքը վճարված չէ, այն մուծում է գնորդը: Մեկնարկային գինն է 1.014.000 ՀՀ դրամ:
Լոտ N 2. Գեղարքունիքի մարզ, Ծովազարդ համայնք, Հաղթանակի փողոց 10 հասցում գտնվող հյուրանոցային համալիր անավարտ վիճակում: Շենքի մակերեսը 17.646,2քմ: Հողի չափը 18,42հա: Հողի կարգավիճակը վարձակալություն: Մեկնարկային գինն է 290.000.000 ՀՀ դրամ:
Լոտ N 3. Գեղարքունիքի մարզ, Ծովազարդ համայնք, Ծովազարդ համայնք, Ադմիրալ Իսակովի 10 հասցում գտնվող հյուրանոցային համալիրի սպասարկման համար տներ, որոնց մակերեսն է 1.309քմ: Հողի չափը 0,7518 հա: Հողի կարգավիճակը վարձակալություն: Մեկնարկային գինն է 6.536.000 ՀՀ դրամ:
Լոտ N 4 Գեղարքունիքի մարզ, Ծովազարդ համայնք, Մարշալ Բաղրամյան 12 հասցում գտնվող հյուրանոցային համալիրի սպասարկման համար տներ, որոնց մակերեսն է 2.396քմ: Հողի չափը 6,1949հա: Հողի կարգավիճակը վարձակալություն: Մեկնարկային գինն է 19.500.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի նախավճարը պետք է մուծվի Արարատբանկ, հ/հ 1810002645130200 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան(ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել <<Ձորագյուղ>> ԱԿ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Չիտչյանին, հեռ. 091-40-71-82 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 1-ին հարկ, 108 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Թոթովենցի 8/2 բն.21

Հեռ..` +374 94 407 182

Էլ. փոստ`