Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Նոյ 777>> ՍՊԸ-ի գույքը աճուրդով վաճառելու մասին

27.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Նոյ 777>> ՍՊԸ-ի գույքը աճուրդով վաճառելու մասին
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

27.11.2020թ. նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 25.12.2020թ. ժամը 13:00-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 108 սենյակ հասցեում տեղի կունենա <<Նոյ 777>> ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող, Պրիզմա Ասեթ Մենեջմենթ ՍՊԸ-ում գրավադրված ներքոհիշյալ գույքի բաց դասական եղանակով աճուրդ 6 առանձին լոտերով:
Լոտ N 2. Ք.Երևան, Դավիթաշեն 1-ին թաղամաս, թիվ 53/1 հասցեում գտնվող նկուղ, մակերեսը 814,4քմ, հողի մակերեսը 0,0097հա, սեփականության իրավունքով պատկանում է Էդուարդ Վարդանի Սախկալյանին, գրավադրված է <<Նոյ 777>> ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց Պրիզմա Ասեթ Մենեջմենթ ՍՊԸ-ում: Մեկնարկային գինն է 8.845.000 ՀՀ դրամ:
Լոտ N 5 Լոռու մարզ, ք.Վանաձոր, Թևոսյան 2/1 հասցեում գտնվող վարչական շենք, մակերեսը 9.985,98քմ, հողի մակերեսը 0,33482հա, սեփականության իրավունքով պատկանում է Էդուարդ Վարդանի Սախկալյանին, գրավադրված է <<Նոյ 777>> ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց Պրիզմա Ասեթ Մենեջմենթ ՍՊԸ-ում: Մեկնարկային գինն է 69.444.000 ՀՀ դրամ:
Լոտ N 6 Լոռու մարզ, ք.Վանաձոր, Թևոսյան 7/1-2 հասցեում գտնվող վարչական շենք, մակերեսը 1.985,6քմ, հողի մակերեսը 0,095հա, սեփականության իրավունքով պատկանում է Էդուարդ Վարդանի Սախկալյանին, գրավադրված է <<Նոյ 777>> ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց Պրիզմա Ասեթ Մենեջմենթ ՍՊԸ-ում: Մեկնարկային գինն է 14.180.000 ՀՀ դրամ:
Լոտ N 7. Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Վազգեն Առաջինի փողոց, թիվ 5/53 հասցեում գտնվող տարածք(առևտրի սրահ), մակերեսը 511,3քմ, հողի մակերեսը 0,018հա, սեփականության իրավունքով պատկանում է Էդուարդ Վարդանի Սախկալյանին, գրավադրված է «Նոյ 777» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց «Պրիզմա Ասեթ Մենեջմենթ» ՍՊԸ-ում: Մեկնարկային գինն է 70.349.000 ՀՀ դրամ:
Լոտ N 8. Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Աթարբեկյան փողոց, թիվ 6ա հասցեում գտնվող տարածք(նկուղ), մակերեսը 234,8քմ, հողի մակերեսը 0,0326հա, որի նկատմամբ սեփականությունը կազմում է 3/10 բաժնեմաս, սեփականության իրավունքով պատկանում է Էդուարդ Վարդանի Սախկալյանին, գրավադրված է «Նոյ 777» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց «Պրիզմա Ասեթ Մենեջմենթ» ՍՊԸ-ում: Մեկնարկային գինն է 27.812.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը: Նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի նախավճարը պետք է մուսվի Արդշինբանկ, հ/հ 2480121282160030 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան/ք.Երևան, Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել <<Նոյ 777>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Չիտչյանին, հեռ. 094-40-71-82 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 1-ին հարկ, 108 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Թոթովենցի 8/2 բն.21

Հեռ..` +374 44 66 66 63

Էլ. փոստ`