Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Երևանի «Պլաստպոլիմեր գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի սնանկության վարույթով գույքագրված ք. Երևան, Արշակունյաց պողոտա 127/47 հասցեի անշարժ գույքի դասական եղանակով աճուրդ-վաճառքի մասին

27.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Երևանի «Պլաստպոլիմեր գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Ադամյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76 հոդված

Հայտնում եմ, որ 25.11.2020թ.-ի, ժամը 15:30-ին հայտարարված աճուրդ-վաճառքը չկայացավ հայտերի բացակայության պատճառով:
ՀՀ սնանկության դատարանի 03.10.2019թ.-ի թիվ ԵՇԴ/0300/04/16 որոշման հիման վրա, ինչպես նաև հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ կետը և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքը, 15.12.2020թ.-ին, ժամը 14:00-ին, ք.Երևան, Բագրատունյաց 11ա-19ա հասցեում հայտարարվում է Երևանի «Պլաստպոլիմեր գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի սնանկության վարույթով գույքագրված ք. Երևան, Արշակունյաց պողոտա 127/47 հասցեի անշարժ գույքի դասական եղանակով աճուրդ-վաճառքը, նախկինից 10% իջեցված գնով, ընդամենը 107.493.700 /հարյուր յոթ միլիոն չորս հարյուր իննսուներեք հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ մեկնարկային գնով: Ներկայացված գնի մեջ ներառված չէ հողամասի կադաստրային արժեքը:

Գույքը հետևյալն է՝

ԼՈՏ 1. ք. Երևան, Արշակունյաց պողոտա 127/47 հասցեի անշարժ գույք: Այն իրենից ներկայացնում է 0,84 հա մակերեսով հողամաս՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, որի գործառնական նշանակությունը արդյունաբերական օբյեկտների համար է: Արտադրական նպատակային նշանակության, 3430.2 քմ մակերեսով վարչական շենք և 6016.8քմ մակերեսով փորձարտադրական մասնաշենք:
Անշարժ գույքի աճուրդի մեկնարկային գինը 107.493.700 /հարյուր յոթ միլիոն չորս հարյուր իննսուներեք հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ է:

Ծանոթություն: Հողի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04.10.2005թ.-ի թիվ 199-Ն օրենքի 23-րդ հոդվածի պահանջների համաձայն, պայմանով, որ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցում կկատարվի վճարման պահին գործող հողի կադաստրային արժեքի վճարման դեպքում:
Հողի կադաստրային արժեքը կառավարչի կողմից կհրապարակվի աճուրդի օրը՝ համաձայն օրվա գործող հողի կադաստրային արժեքի, որը պետք է վճարի գնորդը:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում բացված Երևանի «Պլաստպոլիմեր գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի սնանկության հատուկ հաշվին` 1150005895375317, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16.00, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան 53/2/ մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի ուսումնասիրության և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ.091(093)-21-01-11:

Հասցե` ք.Երևան, Բագրատունյաց 11ա-19ա

Հեռ..` +374-91-210111

Էլ. փոստ`