Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Ռաֆիկ Ֆրունզիկի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

30.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման
2020 թվականի նոյեմբերի 27-ին հայտարարված կրկնաճուրդ-վաճառքը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2020 թվականի դեկտեմբերի 16-ին, ժամը 12.00-ին, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեում, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.05.2015 թվականի թիվ ԼԴ4/0021/04/15 վճռով սնանկ ճանաչված Ա/Ձ Ռաֆիկ Ֆրունզիկի Մարգարյանի սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյանի կողմից կանցկացվի Ա/Ձ Ռաֆիկ Ֆրունզիկի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի կրկնաճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով, 5 (հինգ) առանձին լոտերով:
Լոտ 1 - քաղաք Վանաձոր, Վերածննդի փողոց թիվ 10դ հասցեում գտնվող 06-001-041-044 ծածկագրով 0.006 հա առևտրի օբյեկտների կառուցման և սպասարկման հողամաս (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1880471, տրված՝ 19.01.2007թ.), մեկնարկային գինը իջեցվում է 10% և կազմում է՝ 66.963 (վաթսունվեց հազար ինը հարյուր վաթսուներեք) ՀՀ դրամ:
Լոտ 2 - քաղաք Վանաձոր , Տարոն-4 Մալաթիայի փողոց թիվ 1/2 հասցեում գտնվող 06-001-0105-0079 ծածկագրով 0.0049 հա հասարակական կառուցապատման հողամաս (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 22082014-06-0022, տրված՝ 22.08.2014թ.), մեկնարկային գինը իջեցվում է 10% և կազմում է՝ 52.613 (հիսուներկու հազար վեց հարյուր տասներեք) ՀՀ դրամ:
Լոտ 4- քաղաք Վանաձոր, Տավրոսի 6 փողոց թիվ 6/1 հասցեում գտնվող 06-001-0152-0019 ծածկագրով 0.0075 հա հասարակական կառուցապատման հողամաս (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 19042012-06-0088, տրված՝ 19.04.2012թ.), մեկնարկային գինը իջեցվում է 10% և կազմում է՝ 78.440 (յոթանասունութ հազար չորս հարյուր քառասուն) ՀՀ դրամ:
Լոտ 5- քաղաք Վանաձոր, Վերածննդի փողոց թիվ 10/3 հասցեում գտնվող 06-001-0041-0106 ծածկագրով 0.1435 հա բնակելի կառուցապատման հողամաս (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 26092013-06-0013, տրված՝ 26.09.2013թ.), մեկնարկային գինը իջեցվում է 10% և կազմում է՝ 1.170.871 (մեկ միլիոն մեկ հարյուր յոթանասուն հազար ութ հարյուր յոթանասունմեկ) ՀՀ դրամ:
Լոտ 6 - քաղաք Վանաձոր, Վերածննդի փողոց թիվ 10/3-1 հասցեում գտնվող 06-001-0041-0107 ծածկագրով 0.0018 հա բնակելի կառուցապատման հողամաս (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 26092013-06-0012, տրված՝ 26.09.2013թ.), մեկնարկային գինը իջեցվում է 10% և կազմում է՝ 20.088 (քսան հազար ութսունութ) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձանց և ԱՁ-ի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները և աճուրդի նախավճարի վճարումը հավաստող անդորրագիրը: Աճուրդի նախավճարը կազմում է լոտի գնի 5 %-ը: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Արարատբանկ ԲԲԸ սնանկության գործով պարտապանի հատուկ հաշվին 1510035898441100 մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երեւան, Մալաթիա-Սեբաստիա, Օտյան 53/2 հասցեում: Հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված ծախսերը, գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը:
Լոտն ուսումնասիրելու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարիչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 091344380:
Սնանկության գործով կառավարիչ՝ Ս. Ասլանյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ ք.Վանաձոր Չերնիշևսկի 3

Հեռ..` +374 91344380

Էլ. փոստ`