Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Արտուր Մինասյանի պարտավորությունների համար գրավադրված գույքը աճուրդով վաճառելու մասին

30.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱՁ Արտուր Մինասյանի սնանկության գործով կառավարիչ Շ.Ղազարյան
<Սնանկության մասին> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

18.12.2020թ. ժամը 13:40-ին ք.Երևան Օտյան 53/2 հասցեում տեղի կունենա Արտուր Մինասյան ԱՁ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված ոսկյա շղթայի բաց դասական եղանակով աճուրդը՝ 1 ընդհանուր լոտով՝
Լոտ 1. ԱՁ Արտուր Սարգսի Մինասյանի պատկանող ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված 10 գրամանոց 580 հարգի թվով մեկ ոսկյա շղթա՝ մեկնարկային գինը 164,500 ՀՀ դրամ
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է փոխանցվեն ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ-ում բացված թիվ 1150001300500532 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Շաքե Ղազարյանին՝ հեռ. 094-10-88-31:

Հասցե` Երևան, Ս. Զորավարի 2

Հեռ..` +374 94 108 831

Էլ. փոստ`