Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Վիլսոն Բրեդ» ՍՊԸ գույքի աճուրդ վաճաքի կազմակերպան և անցկացման մասին:

30.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Վիլսոն Բրեդ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վազգեն Մարտիրոսյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված


26.11.2020թ. հայտարարվածՙՎիլսոն Բրեդ՚ ՍՊԸ գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով՝: 22.11.2020թ. ժամը 12:00-ին ք. Երևան, Արշակունյաց պող. 5, թիվ 311 սենյակ հասցեում, ՙՎիլսոն Բրեդ՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վազգեն Մարտիրոսյանի կողմից կանցկացվի թիվ ՍնԴ/1647/04/19 վճռով սնանկ ճանաչված ՙՎիլսոն Բրեդ՚ ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքի կրկնաճուրդ վաճառքը բաց դասական եղանակով, 8 առանձին լոտերով: Լոտ 1. Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ,Ձախափնյակ 2-րդ փողոց, 7 շենք հասցեում գտնվող անշարժ գույք /հացի գործարանի արտադրական շենք և շինություններ,ընդհանու մակերեսը 1182,18քմ,՝ սեփականության վկայական թիվ 2628099, տրված՝ 02.02.2009թ, հողամասի մակերեսը 0,62հա, հողամասի ծածկագիր թիվ10-002-0031-0002, հողամասը սեփականաշնհորված չէ/, մեկնարկային գինը՝ 25.720.000,0 ՀՀդրամ: Հողամասի /0,62հա /կադաստրային արժեքը վճարված չէ և չի ներառվել անշարժ գույքի շուկայական արժեքի մեջ, որը պետք է վճարվի գնորդի կողմից: Գույքը գրավադրված է ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ : Լոտ 2. Հացաթխման ինքնաշեն /2x4/ վառարան /քանդված/, մեկնարկային գինը՝ 23.000,0 ՀՀդրամ ; Լոտ 3. Հացաթխման ինքնաշեն /2x4/ վառարան, մեկնարկային գինը՝ 88.200,0ՀՀ դրամ; Լոտ 4. Հացաթխման օրօրոցներով հոսքագիծ, մեկնարկային գինը ՝368.800,0ՀՀ դրամ; Լոտ 5. Խմոր հունցող սարք 2 հատ , մեկնարկային գինը՝ 104.400,0ՀՀ դրամ /յուրաքանչյուրը՝ 52.200,0ՀՀ դրամ/ ; Լոտ 6. Խմորի տարողություններ 4 հատ, մեկնարկային գինը՝ 129.600,0 ՀՀ դրամ /յուրաքանչյուրը՝ 32.400,0 ՀՀ դրամ/; Լոտ 7. Ալյուր մաղող հաստոց, մեկնարկային գինը՝ 36.800,0 ՀՀ դրամ; Լոտ 8. ՙNISSAN TIDA LATIO 1.5՚ մակնիշի, SC11- 106513 նույնականացման համարով, 2007թ. արտադրության, 700 MM 50 համարանիշի՝ ավտոմեքենա,ղեկը աջ կողմում, մեկնարկային գինը՝ 615.600,0ՀՀ դրամ : Ավտոմեքենայի շարժիչը և որոշ ընթացքային և արտաքին մասեր ունեն վերոնորոգման կարիք,անվադողերը միջին մաշվածության : Աճուրդին մասնակցելու համար ՀՀ սնանկության դատարան հայտին կից պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, կոնտակտային տվյալները , աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող անդորագրերը,որոնք պետք է կազմեն առաջարկվող լոտի գնի համապատասխանաբար 1%և 5%-ը : Վճարումը պետք է կատարվի փոխանցումով «Արդշինբանկ»ՓԲԸ բացված թիվ 2480102529500000 սնանկության հատուկ հաշվին աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ: Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 5000ՀՀ դրամ մուտքի վճար սնանկության հատուկ հաշվին աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / հասցեն՝ Երևան, օտյան 53/2/, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձինք՝ ծանուցում՝՝ աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները : Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որի հետ աճուրդի արդյունքներով կազմվում է արձանագրություն: Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավոր է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում կանխավճարը և մասնակցության համար վճարված գումարները չեն վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕց վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել ՙՎիլսոն Բրեդ՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վազգեն Մարտիրոսյանին հեռ. 091-41 99 06:

Հասցե` Ք.Երևան, Սիմոն Վրացյան 84/1շ., բն.39

Հեռ..` +37591419906

Էլ. փոստ`