Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Քարշին» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

30.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <Քարշին> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Պետյայի Արաբյան
<Սնանկության մասին> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. նոյեմբերի 13-ին «Քարշին» ՍՊԸ-ի գույքի աճուրդը չկայացավ հայտերի բացակայության պատճառով:
2020թ. դեկտեմբերի 23-ին ժամը 15:00-ին «Քարշին» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ժ. Արաբյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ-ի շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ) կանցկացվի պարտապան «Քարշին» ՍՊԸ-ին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք: Գույքը աճուրդին ներկայացվում է մեկ միասնական լոտով:
Լոտ 1 Երկու հատ ոչ ստանդարտ մետաղական կաղապարներ: Կաղապարները գտնվում են ք. Երևան Ձորափի 40/13 հասցեում: Օգտագործվել են նորակառույց շենքի պատշգամբների երկաթ բետոնե կառուցվածքի ստացման համար: Լոտի մեկնարկային գինը 132.498 ՀՀ դրամ:
Հայտերն ընդունվում են ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ` ք. Երևան, Օտյան 53/2 աճուրդին նախորդող 5 օրերի ընթացքում, մինչև նախորդ օրվա ժամը 16.00-ը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն 5% կանխավճարի (լոտի մեկնարկային գնի) անդորրագիրը, ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, ԱՁ-ի և իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականների պատճենները: Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Վճարումները կատարվում են պարտապանի սնանկության հաշվին` Կոնվերս Բանկ ՓԲԸ «Աբովյան» մասնաճյուղում 19300 30207687100: Լոտին, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու, մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 091 46-16-06 հեռախոսահամարով կառավարիչ Ժ. Արաբյանին:

Հասցե` ք. Աբովյան, 7-րդ մ/շ, 2-րդ թաղ., թիվ 77

Հեռ..` 374 91 461606

Էլ. փոստ`