Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Հրազդան Ցեմենտ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի մասին հայտարարություն

30.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <Հրազդան Ցեմենտ> ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Պետյայի Արաբյան
<Սնանկության մասին> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. մայիսի 22-ին պարտապանի գույքի աճուրդը չկայացավ մասնակցության հայտեր չլինելու պատճառով: Պարտապանի գույքի թվով 634 լոտերով ներկայացված գույքը իրացվել է ուղղակի գործարքի միջոցով:
2020թ. դեկտեմբերի 23-ին ժամը 14:00-ին «Հրազդան Ցեմենտ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ժ. Արաբյանի կողմից ՍԳԿԿ ԻԿԿ-ի շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ) կանցկացվի պարտապանին պատկանող գույքի աճուրդ վաճառքը: Գույքը աճուրդին ներկայացվում է 2 առանձին լոտերով: Մեկնարկային գները նվազեցված են նախորդ չկայացած աճուրդի մեկնարկային գների նկատմամբ 10 %-ի չափով:
Լոտ 1 ՀՀ Գեղարքունիքի մարզ, Արտանիշ համայնք, 2-րդ փողոցի թիվ 1 հասցեի հասարակական նպատակային նշանակության երկհարկանի շենք 414,2քմ մակերեսով, 0,175 հա սեփականության իրավունքով պատկանող հողամասով: Շենքը անհավասար տաշվածքի քարերով և շլամավազի շաղախով կառուցված քարե շինություն է, մասամբ վերանորոգված, միջհարկային բարձրությունը` 2,7 մետր: Մեկնարկային գինը` 2.543.495 ՀՀ դրամ:
Լոտ 9 Ցեմենտ (ժամկետանց, սիլոսների պատերին կպած) 1774,4 տոննա, լոտի մեկնարկային
գինը` 13.371.196 ՀՀ դրամ:

Հայտերն ընդունվում են ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ (ք. Երևան, Օտյան 53/2) աճուրդին նախորդող 5 օրերի ընթացքում, մինչև նախորդ օրվա ժամը 16:00-ն: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն 5% կանխավճարի (լոտի մեկնարկային գնի) անդորրագիրը, ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, ԱՁ-ի և իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականների պատճենները: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ընկերության սնանկության հատուկ հաշիվն է 1150017518628671 ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ ՙՀրազդան՚ մասնաճյուղում: Աճուրդի լոտերին, կանոնակարգին ծանոթանալու, մանրամասն տեղեկությունների, գույքը տեղում ուսումնասիրելու համար զանգահարել 091 46-16-06 հեռախոսահամարով կառավարիչ Ժ. Արաբյանին

Հասցե` ք. Աբովյան, 7-րդ մ/շ, 2-րդ թաղ., թիվ 77

Հեռ..` 374 91 461606

Էլ. փոստ`