Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Սամ Շինուժ» ՍՊԸ-ին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման մասին

30.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <Սամ Շինուժ> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Պետյայի Արաբյան
<Սնանկության մասին> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

հայտարարության անվանումը (վերնագիրը)

2020թ. նոյեմբերի 13-ին պարտապանի գույքի աճուրդը չկայացավ հայտերի մասնակցության բացակայության պատճառով:
2020թ. դեկտեմբերի 23-ին ժամը 15:30-ին «Սամ Շինուժ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ժ. Արաբյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ-ի շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ) կանցկացվի պարտապան «Սամ Շինուժ» ՍՊԸ-ին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք: Գույքը գտնվում է ք. Երևան, Դավթաշեն համայնքում, այն աճուրդին ներկայացվում է 13 առանձին լոտերով:
Լոտ 1 «ՄԱԶ 5549» մակնիշի, 1988թ. արտադրության, 279 ԼԼ 17 պետհամարանիշի, գույնը կապույտ, բեռնատար իմքնաթափ ավտոմեքենա, մեկնարկային գինը 324.770 ՀՀ դրամ:
Լոտ 2 «ԶԻԼ-ՄՄԶ-45021» մակնիշի, 1989թ. արտադրության, 267 ԼՏ 23 պետհամարանիշի, նույնականացման համարը` XTP450212873066, գույնը` երկնագույն, տեսակը բեռնատար ինքնաթափ ավտոմեքենա, մեկնարկային գինը 1.417.176 ՀՀ դրամ:
Լոտ 3 «ԶԻԼ-ԿՍ-2561(ԶԻԼ-431412)» մակնիշի, 1990թ. արտադրության, 294 ԼԼ 17 պետհամարանիշի, շարժիչի համարը` 700655, գույնը` կապույտ երկնագույն, տեսակը` բեռնատար, թափքի տեսակը` ավտոկռունկ, մեկնարկային գինը 560.966 ՀՀ դրամ:
Լոտ 4 «ՎԱԶ 21074-120-21» մակնիշի, 2006թ. արտադրության, 020 OZ 61 պետհամարանիշի, նույնականացման համարը XTA21074062446930, գույնը` սպիտակ, տեսակը` թեթև մարդատար, թափքի տեսակը սեդան, մեկնարկային գինը 236.196 ՀՀ դրամ:
Լոտ 5 Կոմպրեսոր «PR-10» մեկ հատ, նախկին խորհրդային արտադրության, ապակոմպլեկտավորված, մեկնարկային գինը 56.097 ՀՀ դրամ:
Լոտ 6 Կոմպրեսոր «P-10» մեկ հատ, նախկին խորհրդային արտադրության, ապակոմպլեկտավորված, մեկնարկային գինը 59.049 ՀՀ դրամ:
Լոտ 7 Խոտհնձիչ ագրեկատ մեկ հատ, խոտհունձը կատարում է պոլիէթիլենային ճոպանի և մետաղական սկավառակի միջոցով, գտնվում է հնամաշ և անաշխատունակ ապրանքային վիճակում, մեկնարկային գինը 4.134 ՀՀ դրամ:
Լոտ 8 Համակարգիչ իր մոնիտորով, ստեղնաշարով և մկնիկով, օգտագործված են, գտնվում են հնամաշ և անաշխատունակ ապրանքային վիճակում, մեկնարկային գինը 23.620 ՀՀ դրամ:
Լոտ 9 Հեռուստացույց «DAEWOO» մեկ հատ, հին ոճի արտադրության, մեկնարկային գինը 3.543 ՀՀ դրամ:
Լոտ 10 Էլեկտրական եռակցման սարք, մեկ հատ պատրաստված է տնայնագործական եղանակով, բացակայում են էլ. հաղորդալարերը, մեկնարկային գինը 4.724 ՀՀ դրամ:
Լոտ 11 Կենցաղային սառնարան «BERG» մեկ հատ,գերմանական արտադրության, գտնվում է հնամաշ և անաշխատունակ ապրանքային վիճակում, մեկնարկային գինը 3.543 ՀՀ դրամ:
Լոտ 12 Կենցաղային օդորակիչ մեկ հատ «MDV MC12F-18HNRI» տեսակի, գտնվում է հնամաշ և աշխատունակ ապրանքային վիճակում, մեկնարկային գինը 38.382 ՀՀ դրամ:
Լոտ13 Դյուրակիր համակարգիչ, մեկ հատ, գտնվում է հնամաշ և աշխատունակ ապրանքային վիճակում, մեկնարկային գինը 17.715 ՀՀ դրամ:
Հայտերն ընդունվում են ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ աճուրդին նախորդող 5 օրերի ընթացքում, մինչև նախորդ օրվա ժամը 16.00-ը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն 5% կանխավճարի (լոտի մեկնարկային գնի) անդորրագիրը, ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, ԱՁ-ի և իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականների պատճենները: Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ընկերության սնանկության հատուկ հաշիվն է Կոնվերս Բանկ ՓԲԸ «Աբովյան» մասնաճյուղում 19300 812882200: Լոտերին, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու, մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 091 46-16-06 հեռախոսահամարով կառավարիչ Ժ. Արաբյանին:

Հասցե` ք. Աբովյան, 7-րդ մ/շ, 2-րդ թաղ., թիվ 77

Հեռ..` 374 91 461606

Էլ. փոստ`