Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Կարեն Սամսոնյանի սնանկության գործով պարտապանին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

30.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱՁ Կարեն Սամսոնյանի սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Պետյայի Արաբյան
<Սնանկության մասին> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. հոկտեմբերի 29-ին պարտապանի գույքի աճուրդը չկայացավ հայտերի բացակայության պատճառով:
2020թ. դեկտեմբերի 23-ին ժամը 16:00-ին ԱՁ Կարեն Սամսոնյանի սնանկության գործով կառավարիչ Ժ. Արաբյանի կողմից ՍԳԿԿ ԻԿԿ-ի շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ) կանցկացվի պարտապանին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը: Գույքը իրենից ներկայացնում է ՀՀ Կոտայքի մարզ, Գետամեջ համայնք, 3-րդ փողոց թիվ 10/1 հասցեի 25,85քմ մակերեսով բնակելի տունը և 57,5 քմ մակերեսով կիսակառույցը, 0,204295 հա մակերեսով հողամասը մեկնարկային գինն է 3.587.227 ՀՀ դրամ: Բնակելի տունը չունի առանձնացված մուտք փողոցից: Շինության ներքին հարդարման աշխատանքները կատարված չեն, հատակը բետոնապատ, պատերը առանց հարդարման: Ընդհանուր վիճակը փորձագետի կողմից համարվում է բավարարից ցածր: Բնակիչների վտարումը, գույքի սեփականության փոխանցման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Հայտերն ընդունվում են ՀՀ Սնանկության դատարանի գրասենյա`(ք. Երևան, Օտյան 53/2) աճուրդին նախորդող 5 օրերի ընթացքում, մինչև նախորդ օրվա ժամը 16.00-ը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն 5% կանխավճարի (լոտի մեկնարկային գնի) անդորրագիրը, ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, ԱՁ-ի և իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականների պատճենները: Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Պարտապանի սնանկության հատուկ հաշիվն է Կոնվերս Բանկ ՓԲԸ «Աբովյան» մասնաճյուղում 19300 658228500: Լոտին, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու, մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 091 46-16-06 հեռախոսահամարով կառավարիչ Ժ. Արաբյանին:

Հասցե` ք. Աբովյան, 7-րդ մ/շ, 2-րդ թաղ., թիվ 77

Հեռ..` 374 91 461606

Էլ. փոստ`