Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մելանյա Քոչարյանի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

01.12.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

15.10.2020թ-ին նշանակված Մելանյա Քոչարյանի թիվ ԱՎԴ/0014/04/14 սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով:
2020թ. դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Մելանյա Քոչարյանի թիվ ԱՎԴ/0014/04/14 սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 հասցեում կանցկացվի Մելանյա Քոչարյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով կրկնակի աճուրդային վաճառք՝ 2 լոտով.
ԼՈՏ-1. Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի Մ. Սարյան 21 հասցեում գտնվող 0,103 հա մակերեսով տնամերձ հողամաս: Գույքը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է պարտապան չհանդիսացող երրորդ անձանց՝ Արտուշ, Տիգրան և Տաթևիկ Կարապետյաններին, Մելանյա Քոչարյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 186.015 ՀՀ դրամ:
ԼՈՏ-2. 0.294 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամաս Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է պարտապան չհանդիսացող երրորդ անձ Արտուշ Կարապետյանին և Մելանյա Քոչարյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 49.240 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում է «Արդշինբանկե ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված սնանկության գործով 2477601142120010 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Մասիս, Հերացու փողոց 26/31 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտերի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ.Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. 094-348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`