Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Կորինտյան» Աճուրդի Տուն ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

01.12.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Կորինտյան» Աճուրդի Տուն ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Ստորև նշված հասցեում տեղի կունենա «Կորինտյան» Աճուրդի Տուն ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպիչ) կողմից կազմակերպված, «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ին (այսուհետ` Բանկ) օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտերի ընդհանուր բաց աճուրդը ստորև նշված հերթականությամբ.
1. ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Կ․ Ուլնեցու փող. 6 շենք, թիվ 6 բնակարան (մակերեսը՝ 155․9քմ): Լոտի մեկնարկային գինը` 97,900,000 ՀՀ դրամ:
2. ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Բաբայան փող. 38 շենք, թիվ 30 բնակարան (մակերեսը՝ 118քմ): Լոտի մեկնարկային գինը` 36,500,000 ՀՀ դրամ:

Աճուրդն անկացվելու է հոլանդական եղանակով և սկսվելու է 2020թ. դեկտեմբերի 17-ին, ժ. 12:00-ին, իսկ աճուրդի հետագա փուլերը (ըստ անհրաժեշտության) տեղի են ունենալու հաջորդող աշխատանքային օրերին ժ. 12:00-ին (յուրաքանչյուր փուլում մեկնարկային գնի իջեցմամբ): Լոտերը գրավադրված են Բանկում: Մասնակցության համար անհրաժեշտ է սույն ծանուցման հրապարակման օրվանից մինչև աճուրդի համապատասխան փուլին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16:00-ն ստորև նշված հասցեով Կազմակերպչին ներկայացնել.
- աճուրդին մասնակցելու մասին Կազմակերպչի կողմից սահմանված ձևի դիմում (դիմումի ձևը կարելի է ստանալ ստորև նշված հասցեում),
- 500,000 դրամի չափով նախավճարի մուծման փաստը հաստատող վճարման անդորրագիրը,
- ֆիզակական անձանց համար` անձը հաստատող փաստաթուղթ,
- իրավաբանական անձանց համար` կանոնադրություն և իրավաբանական անձանց պետական գրանցման վկայական,
- այլ անձի անունից հանդես գալու դեպքում` ի լրումն վերոգրյալի նաև լազորությունները հաստատող փաստաթուղթ:
Նախավճարը պետք է վճարվի «Արարատբանկ» ԲԲԸ-ում բացված 1510030219880100 հաշվեհամարին:
Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, կհամարվի աճուրդում հաղթած մասնակից: Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդավարը հաղթողին կորոշի վիճակահանության միջոցով: Հաղթողին որոշելու կարգի այլ մանրամասները սահմանված են աճուրդի կանոնակարգով, որին կարելի է ծանոթանալ ստորև նշված կարգով:
Լոտերը կարող են ուսումնասիրվել դրանց գտնվելու վայրում սույն ծանուցման հրապարակման պահից սկսած յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12.00-ից 18.00-ն` նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ:
Աճուրդի կանոնակարգին կարելի է ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի և լոտերի գնահատման հաշվետվությունների (լոտերի առկա վիճակին ավելի մանրամասն ծանոթանալու համար) պատճենները` այցելելով ստորև նշված հասցեով աշխատանքային օրերի ընթացքում, ժամը 12.00-ից 18.00-ն:
Այլ մանրամասների համար դիմել`
Հասցե` ք. Երևան, Ս. Զորավարի 11/1 (4-րդ հարկ)
Հեռ..` +374 41 459995
Էլ. փոստ` lexinfo.auction@gmail.com

Հասցե` ք. Երևան, Ս. Զորավարի 11/1 (4-րդ հարկ)

Հեռ..` +37441 459995

Էլ. փոստ`