Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Ստեփ – Ալֆա>> ԱԿ – ի գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

01.12.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Ալիկ Գևորգյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 - րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՃՈՒՐԴ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 2020թ-ի դեկտեմբերի 18 - ին ժամը 11 : 30 –ին <<Ստեփ – Ալֆա>> առևտրային կազմակերպության սնանկության գործով կառավարիչ Ալիկ Գեվորգյանի կողմից Վանաձոր քաղաքի §ՍԳԿԿ¦ ԻԿԿ – ի նստավայրում (ք.Վանաձոր Վարդանանց 17 հասցեում) տեղի կունենա <<Ստեփ – Ալֆա>> ԱԿ – ի համար <<Արդշինբանկ>> (նախկին Արդշինինվեստբանկ)ՓԲ ընկերությունում երրորդ անձի` Անահիտ Սուքիասյանին սեփականության իրավունքով պատկանող և գրավադրված Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում գտնվող ցինկապատ թիթեղյա պահեստի բաց դասական եղանակով աճուրդ – վաճառք առանձին մեկ լոտով: ԼՈՏ – 1 ՑԻՆԿԱՊԱՏ ԹԻԹԵՂՅԱ -- 701,8 քմ --- սեփ. Վկ N 1722068, -- 2 240 000 ՀՀ դրամ ՊԱՀԵՍՏ -- 0,228 հա -- տրվ. 17.11.2003թ - ին ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՎ (Լոռու մարզ գյուղ Գյուլաքարակ ) Վերը նշված ցինկապատ թիթեղյա պահեստը գտնվում է Լոռու մարզի Գյուլաքարակ գյուղում: Աճուրդում հաղթողի հետ առուվաճառքի պայմանագիրը կնքելու եվ այդ գույքը որպես առանձին գույքային միավոր գրանցելուց հետո հաղթողը պետք է կատարի այդ գրանցման, ինչպես նաեվ առուվաճառքի պայմանագրի կնքման եվ դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձի եվ անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանց-ումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդին մասնակցության վճարի եվ նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը եվ նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% – ը եվ 5% - ը: Աճուրդի մասնակցության վճարը եվ նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Կոնվերս Բանկ» ՓԲԸ - ի Վանաձորի մասնաճյուղի 19300876654800 հատուկ հաշվին մինչեվ աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուր-դին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհոպ մինչեվ աճուրդի նախորդ օրվա ժամը 16 : 00-ն կարող են հայտ նորկայացնեն ՀՀ սնանկության գործերով դատարանին (հասցե՝ քաղաք Երևան Օթյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, աճուրդում հաղթած անձը պարտավոր է աճուրդը անցկացնելու օրվանից 10(տասը) բանկային օրվա ընթացքում լուծարային հատուկ հաշվին (վերը նշված հ/հ - ին) մուծել այն գումարը, որով գնել է գույքը (գնման գինը), հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը: Գումարը սահմանված ժամկետում չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 094 00 42 47 հեռախոսահամարով սնանկության գործով կառավարիչ Ա.Գևորգյանին:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ Ք.Վանաձոր ,Վարդանանց 19/1

Հեռ..` +374 94004247