Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Ա/Ձ Հակոբ Դավթյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

01.12.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Ա/Ձ Հակոբ Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

30.11.2020թ ին <<Ա/Ձ Հակոբ Դավթյանի սնանկության գործով նշանակված գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
20.01.2021թ ժամը 16:30-ին <<Ա/Ձ Հակոբ Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի կողմից (ք. Երևան Արշակունյաց 5 շենքի թիվ 311 դահլիճում) կանցկացվի <<Ա/Ձ Հակոբ Դավթյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտապանի պարտավորությունների կատարումը ապահովելու նպատակով երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ` բաց դասական եղանակով երկու առանձին լոտով: Լոտ 1-ը իրենից ներկայացնում է անշարժ գույք՝օբեկտ, որը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի ք Մարտունի Մյասնիկյան փողոցի թիվ 34 հասցեում , 350 քմ հողամասի վրա կառուցված է 340.9 քմ մակերեսով երկու հարկանի բաղնիքի շենք 63.9 քմ մակերեսով օժանդակ շինություն և2.1 քմ մակերեսով պարիսպ, դռները և պատուհանները մետաղապլաստե,ընդհանուր առմամբ երկհարկանի շինության ներքին և արտաքին հարդարումը գտնվում է լավ վիճակում: Լոտ 1-ին մեկնարկային գինը՝24057000 ՀՀ դրամ: Հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ: Լոտ 2րդ իրենից ներկայացնում է Օպել մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենա թողարկման տարեթիվը 2000թ գույնը ոսկեգույն հաշվառման համարանիշը 35 ՕՎ 717 մեքենայի անվադողերը, անվահեծանը և սրահը գտնվում է միջին վիճակում ,մեկնարկային գինը՝ 380700 ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%--ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուծվի <<Արդշինբանկ>>ՓԲԸ ՈՒ/Մ բացված <<Ա/Ձ Հակոբ Դավթյանի սնանկության` 2480102358150000 հ/հ մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Սնանկության դատարանի շենքում (ք. Երևան Ե. Օտյան 53/2 ): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել <<Ա/Ձ Հակոբ Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Մ.Հայրապետյանին, հեռ. 091-40-79-15 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5շ. 416 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 416 սենյակ

Հեռ..` +374 91 407 915

Էլ. փոստ`