Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարդան Բարսեղյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

01.12.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Վարդան Բարսեղյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

19.11.2020թ նշանակված Վարդան Բարսեղյանի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդ վաճառք չի կայացել հայտ չլինելու պատճառով: 20.01.2021թ ժամը 12:15-ին Վարդան Բարսեղյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի կողմից (ք. Երևան Արշակունյաց 5 շենքի թիվ 311 դահլիճում) կանցկացվի պարտապանի պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդ` բաց դասական եղանակով երկու առանձին լոտով:
Լոտ 1-ը իրենից ներկայացնում է անշարժ գույք, որը գտնվում է ՀՀ Արմավիրի մարզի, Վաղարշապատ քաղաքի Անդրանիկ թաղամասի թիվ 87 հասցեում: Բնակելի տունը կառուցվել է 2000-ական թվականներին, հողամասի մակերեսը՝ 480քմ, շենքի մակերեսը՝ 353.4քմ, հարկայնությունը 2 հարկ, մուտքի դուռը մետաղյա, ներսի դռները փայտե, սանհանգույցը և լոգարանը առանձին: Ընդհանուր առմամբ բնակելի տան արտաքին հարդարումը գտնվում է լավ վիճակում: Լոտ 1-ի մեկնարկային գինը՝28934000 ՀՀ դրամ: Ծանոթություն. Նշված գույքը պատկանում է երրորդ անձի, գրավադրված է Արարատբանկ ԲԲ Ընկերությունում, ծանրաբեռնված է բնակիչներով, վերջինների ազատման /վտարման/ աշխատանքները, ինչպես նաև գույքի ձեռքբերման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից: Լոտ 2-ը իրենից ներկայացնում է FORD մակնիշի, թեթև մարդատար ավտոմեքենա, թողարկման տարեթիվը՝ 1995, թափքի տեսակը՝ ունիվերսալ, գույնը կանաչ մետաղական, հաշվառման համարանիշը 35 TO 191, մեքենան անսարք է բացակայում է նաև շարժիչը, գտնվում է վատ վիճակում: Լոտ 2 –ի մեկնարկային գինը` 26300 ՀՀ դրամ :
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%--ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուծվի <<Արդշինբանկ>>ՓԲԸ ՈՒ/Մ բացված Վարդան Բարսեղյանի սնանկության`2480102361360000 հ/հ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Սնանկության դատարանի շենքում (ք. Երևան Ե. Օտյան 53/2 ): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել դատարան, զանգահարել Վարդան Բարսեղյանի սնանկության գործով կառավարիչ Մ.Հայրապետյանին, հեռ. 091-40-79-15 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5շ. 416 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 416 սենյակ

Հեռ..` +374 91 407 915

Էլ. փոստ`