Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Նոյյան Տապան>> ՍՊԸ-ի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

01.12.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Նոյյան Տապան>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արմենակ Էլոյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020 թ. դեկտեմբերի 22-ին, ժամը 11:30-ին սնանկության գործով կառավարիչ Ա. Էլոյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, սենյակ 311 հասցեում կանցկացվի <<Յունիբանկ>> ԲԲԸ-ում գրավադրված և սեփականության իրավունքով երրորդ անձանց պատկանող անշարժ գույքի աճուրդ՝ 1 ԼՈՏ-ով, բաց դասական եղանակով: Գույքն իրենից ներկայացնում է՝
ԼՈՏ-4. ՀՀ ք. Հրազդան, Արտադրական գոտի, Գործարանային փող., թիվ 4 հասցեում գտնվող 166.08 քմ մակերեսով արտադրական բազա , 575.13 քմ մակերեսով օժանդակ շինություններ և 6860 քմ մակերեսով արդյունաբերական օբյեկտների համար նախատեսված հողամաս:
Մեկնարկային գինը սահմանվում է 1,802,130 ՀՀ դրամ:
Հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ, այն կազմում է 8,520,120 ՀՀ դրամ և ներառված չէ գույքի շուկայական արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- Աճուրդի ներկայացված լոտի մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով <<Նոյյան Տապան>> ՍՊԸ-ի սնանկության հաշվին՝ <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի <<Էրեբունի>> մասնաճյուղ 2472302180490020 հաշվեհամարին մինև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո`՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Ա. Էլոյանին / 094 411 487 /:

Հասցե` ք.Երևան, Նոր Արեշ 40 փող.37 տուն

Հեռ..` +374 94 411 487

Էլ. փոստ`