Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Դադեշ Շին» ՍՊԸ-ի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

01.12.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

27.11.2020թ-ին հայտարարված «Դադեշ-Շին» ՍՊԸ-ի աճուրդը չի կայացել, հայտեր չլինելու պատճառով:
17.12.2020թ-ին, ժամը 14:00-ին «Դադեշ-Շին» ՍՊԸ-ի /գործ թիվ ԿԴ1/0056/04/16/ սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի ընկերությանը պատկանող գույքերի աճուրդը առանձին-առանձին լոտերով:
Աճուրդի ներկայացվող լոտերի արժեքները 10 տոկոսով նվազեցված են նախորդ աճուրդի մեկնարկային գներից, համապատասխանաբար կազմելով՝
Լոտ1. ZIL MMZ-4502 մակնիշի, 1989թ. արտադրության, 273 ԼՏ 23 պետ. համարանիշի, բեռնատար ավտոմեքենա, գույնը` պաշտպանական, գտնվում է սարքին վիճակում, անվադողերը մաշված, մարտկոցը բացակայում է, ենթակա է ընթացիկ վերանորոգման – 344.800 ՀՀ դրամ,
Լոտ 2. GAZ AGP-12 /GAZ-53/ մակնիշի, 1977թ. արտադրության, 279 ԼP 61 պետ. համարանիշի, ավտոմեքենա, գտնվում է անսարք վիճակում, անվադողերը մաշված, մարտկոցը բացակայում է, ենթակա է ընթացիկ վերանորոգման – 381.600 ՀՀ դրամ,
Լոտ 3. Կցանք, 3ÈÔ-55BM մակնիշի, 1990թ. արտադրության, շարժիչի համարը` 157D-1002015, ամրաշրջանակ` 2297, առկա է միայն շարժիչը, անսարք վիճակում- 4.100 ՀՀ դրամ,
Լոտ 4. Էքսկավատոր JCB4CX մակնիշի, 2006թ. արտադրության 96-52ՏԼ պետ. համարանիշի տր. միջոց, գույնը` դեղին, կարիք ունի հիմնական վերանորոգման- 4.702.800 ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում`անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028027192709 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան / ք. Երևան, Օտյան 53/2/:
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ: Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19շ,, 19 բն.

Հեռ..` 091401922

Էլ. փոստ`