Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Սնանկության դատարանի 17․03․2020թ. թիվ ՍնԴ/0352/04/20 վճռով սնանկ ճանաչված Աննա Սամվելի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող, որպես սնանկ ճանաչված Աննա Սամվելի Հարությունյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

01.12.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Աննա Սամվելի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

06.11.2020թ-ին, ժամը 13:00-ին հայտարարված Աննա Սամվելի Հարությունյանի գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
18.12.2020թ-ին, ժամը 13:00-ին Աննա Սամվելի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյանի կողմից ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի 65ա /7-րդ հարկ, 703 սենյակ/ հասցեում կանցկացվի Աննա Սամվելի Հարությունյանին պատկանող, ինչպես նաև երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց կրկնաճուրդը:
Աճուրդի ներկայացվող գույքի արժեքները 10 տոկոսով նվազեցված են նախորդ աճուրդի մեկնարկային արժեքներից և համապատասխանաբար կազմում են.
Լոտ 1- ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Գեղարդ, 2-րդ փողոց, տուն 5 հասցեում գտնվող անշարժ գույք /133,7 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տուն, 39,72 քմ ընդհանուր մակերեսով մառան, 5,28 քմ ընդհանուր մակերեսով կաթսայատուն, 21,7 քմ ընդհանուր մակերեսով ավտոտնակ, 8,26 քմ ընդհանուր մակերեսով սանհանգույց, 34,5 քմ ընդհանուր մակերեսով թոնրատուն, 116,05 քմ ընդհանուր մակերեսով գոմ, 48,6 քմ ընդհանուր մակերեսով խարխուլ կիսակառույց, 34,8 քմ ընդհանուր մակերեսով ծածկ, 0,383 հա ընդհանուր մակերեսով հողամաս, սեփականության իրավունքով պատկանում է պարտապան Աննա Սամվելի Հարությունյանին, սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 01122014-07-0020, գրավադրված է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում/ - մեկնարկային արժեքը կազմում է 12.668.400 /տասներկու միլիոն վեց հարյուր վաթսունութ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ։
Լոտ 2- ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Գողթն, 1-ին փողոց, 5-րդ փակուղի, թիվ 4 հասցեում գտնվող անշարժ գույք /0,155 հա ընդհանուր մակերեսով բնակելի կառուցապատման իրավունքով հողամաս, սեփականության իրավունքով պատկանում է Էմիլ Ջիվանի Գեղամյանին, սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1185165, գրավադրված է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում / - մեկնարկային արժեքը կազմում է 3.389.850 /երեք միլիոն երեք հարյուր ութսունինը հազար ութ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ։
Լոտ 3- ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Գառնի, 4-րդ թաղամաս, 1-ին փողոց, թիվ 7 հասցեում գտնվող անշարժ գույք /0,141 հա ընդհանուր մակերեսով բնակելի կառուցապատման իրավունքով հողամաս, սեփականության իրավունքով պատկանում է Ծաղիկ Սիմոնի Բաբայանին, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 09032015-07-0009, գրավադրված է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում / - մեկնարկային արժեքը կազմում է 3.083.670 /երեք միլիոն ութսուներեք հազար վեց հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ։
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման, գրանցման և բնակիչների վտարման հետ կապված ծախսերը:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ, ք․ Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Հայտում պետք է նշվեն.
1) հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը).
4) աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) կառավարչի անունը, ազգանունը.
6) հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները (այսուհետ` աճուրդի մասնակից չհամարվող անձ): Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10․000 /տաս հազար/ ՀՀ դրամի չափով մուտքի վճար։
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ ՀՀ, Կոտայքի մարզ, ք․ Չարենցավան, 6-րդ թաղամաս, 16-րդ շենք, 23-րդ բնակարան հասցեին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը (նախարարության ներկայացուցիչների դեպքում` նաև նախարարի գրավոր հանձնարարականը), ինչպես նաև մուտքի վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը: Սույն կետով նախատեսված կարգը չի տարածվում աճուրդի մասնակից չհամարվող անձ հանդիսացող` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների վրա:
Աճուրդի մասնակցության 1 տոկոս վճարի և 5 տոկոս նախավճարի գումարները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար մուտքի վճարի գումարը պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004058771 սնանկության հատուկ հաշվին։
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր:
Աճուրդի ընթացքը ձայնագրվելու կամ տեսագրվելու է կառավարչի կողմից:
Մանրամասներին ծանոթանալու և լոտերն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում, ժամը 12։00-ից մինչև ժամը 14։00, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, դիմել Աննա Սամվելի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Պետրոսյանին (ՀՀ, ք․ Երևան, Տիգրան Մեծի 65ա հասցեում /7-րդ հարկ, 703 սենյակ/, հեռ. (077) 19-10-76)։

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 6-րդ թաղ, 16շ., 23բն.

Հեռ..` +374 77191076

Էլ. փոստ`