Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Վարդիթեր Վաղարշակի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

01.12.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Վարդիթեր Վաղարշակի Պետրոսյանի սնանկության գործով կառավարիչ Լևոն Կարապետի Պետրոսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ դեկտեմբերի 21-ին ժամը 13:00 Ա/Ձ Վարդիթեր Վաղարշակի Պետրոսյանի սնանկության գործով կառավարչի կողմից / Արշակունյաց 5, 311 սենյակում / հասցեում կանցկացվի Ա/Ձ Վարդիթեր Վաղարշակի Պետրոսյանի սեփականության իրավունքով պատկանող և «Յունիբանկ» ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի հրապարակային սակարկություններով աճուրդը, որը բաղկացած 1 ԼՈՏԻՑ:
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1- ՀՀ Կոտայքի մարզ քաղաք Աբովյան, Սարալանջի փողոց, 16շենք բն.20 /նկարագիր՝ 5 հարկանի շենքի 3-րդ հարկ, ընդհանուր մակերեսը 78.07 քմ, առաստաղի բարձրությունը 2.7 մետր/
մեկնարկային գինը սահմանվում է 22.100.000 ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը, անհրաժեշտության դեպքում նաև վտարման հետ կապված գործողությունները և ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-Ֆիզիկական անձի դեպքում ՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձի Ա/Ձ-
ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փասթաղթերի պատճենը:
-աճուրդի սնանկության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Սնանկության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով Սպարտակ Մելիքյանի սնանկության հատուկ հաշվին՝ <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ի 1150018248428467 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկաց մասնակիցը:
Ցանկացողներն կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարչին ՝ Լևոն Պետրոսյանին /098033366/:

Հասցե` ք. Երևեն, Բաբայան 38., բն.24

Հեռ..` 37498033366

Էլ. փոստ`