Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հովհաննես Մանուկյանի գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

01.12.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հովհաննես Մանուկյանի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հովհաննես Մանուկյանի թիվ ԱՎԴ/0053/04/15 սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից հայտարարված գույքերի 27.11.2020թ. կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: Հաջորդ կրկնաճուրդը կկայանա 17.12.2020 թ-ին, ժամը 11:00-ին ք.Երևան, Արշակունյանց պող. 5, սենյակ 311 հասցեում
Լոտ 1. համակարգիչ, մեկնարկային գինը` 17.400 ՀՀ դրամ
Լոտ 2.հեռուստացույց «HITACHI» մեկնարկային գինը 12.600 ՀՀ դրամ
Լոտ 3. Լրագրասեղան մեկնարկային գինը՝ 1.400 ՀՀ դրամ
Լոտ 4. սեղան վեց աթոռներով, մեկնարկային գինը` 11.200 ՀՀ դրամ
Լոտ 5. բազմոց երկու բազկաթոռով, մեկնարկային գինը` 2.800 ՀՀ դրամ
Լոտ 6. տեսախցիկ մեկնարկային գինը՝ 6.200 ՀՀ դրամ
Գույքերն օգտագործված են:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի, նախավճարի կատարումները հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի (լոտերի, ենթալոտերի) մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման, գրանցման և տեղափոխման հետ կապված բոլոր ծախսերը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ հաշվին` 2470103213280200 մինչև աճուրդին նախորդող հինգերորդ օրը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները մինչև աճուրդին նախորդող հինգերորդ օրը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին, լոտերին, աճուրդի անցկացման կարգին և աճուրդին առնչվող այլ տվյալներին ծանոթանալու համար զանգահարել 093 45-71-96 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43/1տ.

Հեռ..` +374 93-45-71-96

Էլ. փոստ`