Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արարատ Ավագի Ծատուրյանի սնանկության գործով գույքերի հրապարակային սակարկություններով աճուրդ վաճառքի մասին

18.01.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արամ Բայանդուրի Կարապետյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

10.02.2021թ.-ին ժամը 13:00 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ՍնԴ/1245/04/20 սնանկության գործով պարտապան Արարատ Ավագի Ծատուրյանի վարկային պարտավորությունների համար ՙԲիբլոս Բանկ Արմենիա՚ ՓԲԸ-ում գրավադրված՝ գույքերի հրապարակային սակարկություններով աճուրդ վաճառք, բաց դասական եղանակով՝ 2 /երկու/ լոտերով.
Լոտ1. ք. Երևան, Խաղաղ Դոնի 23շ, 278 բնակարան:
Բնակարանը գտնվում է 9 հարկանի պանելային շենքի 6-ին հարկում, 72,2քմ, մուտքի դուռը մետաղական երեսպատված, պատուհանները փայտե, միջսենյակային դռները մետաղապլաստե, փայտե,սենյակների հատակը մանրահատակ, լամինատե, խոհանոցի հատակը սալիկապատված, սանհանգույցը սալիկապատ, միջանցքը սալիկապատ: Առաստաղի բարձրությունը՝ 2,7-2,8մ: Սեփականության իրավունքով պատկանում է Արարատ Ծատուրյանին և Աննա Խաչատրյանին:
Գույքի մեկնարկային գինը՝ 23,040,000 ՀՀ դրամ:
Լոտ 2. ք. Երևան, Նուբարաշեն 11փ., 14 շենք, 2 բնակարան:
Բնակարանը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 1-ին հարկում, 67,6 քմ, մուտքի դուռը մետաղական երեսպատված, պատուհանները մետաղապլաստե՝ լավ, միջսենյակային դռները մետաղապլաստե, փայտե, սենյակների հատակը մանրահատակ, խոհանոցի հատակը սալիկապատ, սանհանգույցը սալիկապատ, միջանցքը սալիկապատ: Առաստաղի բարձրությունը՝ 2,7մ: Ջեռուցվում է էլ. Հոսանքով:Սեփականության իրավունքով պատկանում է Սվետա Խաչատրյանին և Նունե Խաչատրյանին:
Գույքի մեկնարկային գինը՝ 17,160,000 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի նախավճարի վճարումը հավաստող փաստաթուղթ /անդորրագիր/
-աճուրդի մասնակցության վճարի անդորրագիր /մասնակցության վճարը կազմում է գույքի արժեքի 1%-ը բայց ոչ ավել քան 200.000 ՀՀ դրամը:
Աճուրդի նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը:
Աճուրդի նախավճարի և մասնակցության վճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙՅունիբանկ՚ ԲԲԸ-ում Արարատ Ծատուրյանի անվամբ բացված սնանկության թիվ 24100230229700 հատուկ հաշվին: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ :
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք,որոնք աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար, որի չափը կազմում է նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար սույն հայտարարությունում սահմանված ժամկետում aram.karapetyan02@mail.ru էլեկտրոնային հասցեին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև 5,000 ՀՀ դրամի չափով մուտքի վճարի վճարումը սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը:
Գույքերի վտարումը կատարվում է սնանկության գործով կառավարչի կողմից ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Գույքի ձևակերպան հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդի անցկացման կարգի և լոտերի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Արամ Կարապետյանին /հեռ. 093032002/:

Թիվ ՍնԴ/1245/04/20 սնանկության գործով կառավարիչ՝ Արամ Կարապետյան

Հասցե` ք. Երևան, 16 թաղ. 21շ, 66 բն

Հեռ..` +374 93 032002

Էլ. փոստ`