Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ռուստամ Գևորգյանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

07.05.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ռուստամ Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Ռուստամ Գևորգյանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքերի 30.04.2021 թվականի կրկնաճուրդը չի կայացել գնորդներ չլինելու պատճառով: 27.05.2021 թվականին ժամը 13:00-ին թիվ ԱՐԱԴ/0021/04/18 սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից ք.Երևան, Արշակունյանց պողոտա 5 շենք, սենյակ 311 հասցեում կանցկացվի Ռուստամ Գևորգյանի պարտավորությունների դիմաց «ԷԿԼՕՖ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված գույքերի կրկնաճուրդ վաճառքը հրապարակային սակարկությունների միջոցով`
Լոտ 1. ՀՀ Արագածոտնի մարզ, Օշական համայնք, Ամատունու փողոց 2 –րդ նրբանցք, 1-ին փակուղի, թիվ 2 հասցեում գտնվող հողամասը: Գույքի սեփականատերերն են Ստեփան, Վարդուշ, Սարգիս Ոսկանյանները և Սիրանուշ Նազարեթյանը: Գույքի նկարագիրը՝ հողամասը տեղակայված է փողոցին կից: Նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի: Հողամասը զբաղեցնում է 1.220քմ մակերես, անմիջապես հարևանությամբ առկա են հողամասեր և բնակելի տներ: Հողամասում առկա է շինություն, որը դեռևս չի ստացել պետական գրանցում: Մեկնարկային գինը՝ 1.143.100 (մեկ միլիոն հարյուր քառասուներեք հազար հարյուր) ՀՀ դրամ:
Լոտ 2. ՀՀ Արագածոտնի մարզ, Սասունիկ համայնքում գտնվող հողամաս: Գույքի սեփականատերերն են Սամվել, Ռիմա, Ելենա և Գոռ Սարգսյանները: Գույքի նկարագիրը՝ հողամասը տեղակայված է փողոցին կից, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, մակերեսը՝ 5.300քմ: Արժեքը 753.200 (յոթ հարյուր հիսուներեք հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված բոլոր ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, ներկայացուցչի լիազորագիրը, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի կատարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Վճարումները՝ կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվեն «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ում բացված 16051630681076 սնանկության հատուկ հաշվին աճուրդի անցկացման օրից հինգ օր առաջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները մինչև աճուրդին նախորդող հինգերորդ օրը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին, լոտերին, աճուրդի անցկացման կարգին և աճուրդին առնչվող այլ տվյալներին ծանոթանալու, տվյալների տրամադրման համար զանգահարել 093 45-71-96 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43/1տ.

Հեռ..` +374 93 45-71-96

Էլ. փոստ`