Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գրիգոր Նորայրի Արտեմյանի կողմից գրավադրված գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

07.05.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Գրիգոր Նորայրի Արտեմյանի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Թիվ ԵՇԴ/0119/04/14 սնանկության գործով 30.04.2021 թվականի կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: Սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից հայտարարվում է պարտապան Գրիգոր Նորայրի Արտեմյանի կողմից բանկում գրավադրված շարժական գույքերի կրկնաճուրդ վաճառք հրապարակային սակարկությունների միջոցով 27.05.2021 թվականին ժամը 15:00-ին ք.Երևան,Արշակունյանց պող 5, սենյակ 311 հասցեում:
Լոտ 1. «Ինդեզիտ» մակնիշի սառնարան մեկնարկային գինը՝ 19.600 ՀՀ դրամ
Լոտ 2. «Սոնի» մակնիշի համակարգիչ մեկնարկային գինը՝ 20.000 ՀՀ դրամ
Լոտ 3. «Սոնի» մակնիշի հեռուստացույց մեկնարկային գինը` 22.500 ՀՀ դրամ
Լոտ 4. բազմոց երկու բազկաթոռով մեկնարկային գինը` 18.100 ՀՀ դրամ
Լոտ 5. սեղան վեց աթոռներով մեկնարկային գինը` 18.800 ՀՀ դրամ
Գույքերն օգտագործված են և հնամաշ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման, ձեռքբերման, առաքման, տեղափոխման և գրանցման հետ կապված բոլոր ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի կատարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար ընտրված լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ հաշվին` 2470703363230050 մինչև աճուրդին նախորդող հինգերորդ օրը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները մինչև աճուրդի անցկացման նախորդող հինգերորդ օրը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ք.Երևան, Օտյան 53/2:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը, որի հետ կազմվում է արձանագրություն:
Մանրամասներին, լոտերին, աճուրդի անցկացման կարգին և աճուրդին առնչվող այլ տվյալներին ծանոթանալու, տվյալների տրամադրման համար զանգահարել 093 45-71-96 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43/1տ.

Հեռ..` +374 93 45-71-96

Էլ. փոստ`