Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

01.06.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Բի Էս Թի» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Կազմակերպիչ «ԲիԷսԹի» ՍՊԸ-ն իրականացնելու է «Ամերիաբանկ» ՓԲԸ- ում գրավադրված լոտերի բաց աճուրդ «հոլանդական» փուլերով.
- Լոռու մարզ, համայնք Ստեփանավան ք., Վիրահայոց մայրուղի հասցեում գտնվող 373.1 ք.մ. մակերեսով վարչական շենք, 979.6 ք.մ. մակերեսով դրոշմման արտադրամաս, 401.3 ք.մ. մակերեսով պահեստ, 979.6 ք.մ. մակերեսով մեխանիկական արտադրամաս, 979.6 ք.մ. մակերեսով հավաքման արտադրամաս, 35.6 ք.մ. /88.1 խ.մ./ մակերեսով պարիսպ և 1.572 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 36700000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Ստեփանավան ք., Իսահակյան փողոց, թիվ 16 հասցեում գտնվող 346.3 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 7.7 ք.մ. /6.2 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.0462 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 18600000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, 49 շենք, թիվ 46 հասցեում գտնվող 64.9 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 26500000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շ., 82/31 հասցեում 17.06.2021թ.-ին, ժ. 12:00-ին հոլանդական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2021թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%, վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00: Նախավճարը վճարվում է կազմակերպչի դրամարկղ` աճուրդի կայացման հասցեում կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար ներկայացվում է՝ ֆիզիկական անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթ և կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, իսկ իրավաբանական անձի կողմից՝ կանոնադրություն, պետական գրանցման վկայական, ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և մասնակցի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը:
Սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն կարելի է ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը համաձայնեցնելով կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և անվճար ստանալու համար դիմել կազմակերպչին:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 56 45 13

Վեբ կայք` www.llcbst.am

Էլ. փոստ`