Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վահան Սարգսի Առաքելյանին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

29.07.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Վահան Սարգսի Առաքելյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2021թ. սեպտեմբերի 01-ին ժամը 12:30-ին Վահան Սարգսի Առաքելյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված Վահան Սարգսի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Կոտայքի մարզ համայնք Քարաշամբ 5-րդ փողոց 2-րդ փակուղի թիվ 1 հասցեի անշարժ գույք: Գույքի նկարագրությունը- հողամասի կադաստրային ծածկագիրը՝ 07-066-0007-0008, մակերեսը՝ 2800քմ, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողամասը բարեկարգված է, իրականացված է հողի հարթեցման աշխատանքներ, առկա են պտղատու ծառեր, հողամասում մոնտաժված է էլ. մատակարարում, ջրամատակարարում, հողամասը ծանրաբեռնված է մեկ շինությամբ՝ կիսակառույց շինություն 33.6քմ մակերեսով, կիսակառույց շինությունը իրենց ներկայացնում է 33.6քմ մակերեսով քարե շինություն, շինության հիմքը՝ երկաթբետոն, մուտքի դուռը՝ մետաղական, պատուհանը՝ փայտե շրջանակով, տանիքածածկն իրականացված է թիթեղյա վահանակներով: Մեկնարկային գինը՝ 10.570.500 /տաս միլիոն հինգ հարյուր յոթանասուն հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473605654090000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց 5, 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333

Էլ. փոստ`