«Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում
05.08.2021
Կազմակերպիչ «ԲիԷսԹի» ՍՊԸ-ն իրականացնելու է «ՄԱՅԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՍՊԸ -ին սեփականության իրավունքով պատկանող լոտի բաց աճուրդ «դասական» և «հոլանդական» փուլերով.
- Կոտայքի մարզ, համայնք Աբովյան ք., Սևանի փողոց, թիվ 1/4 հասցեում գտնվող 220 ք.մ. մակերեսով տոնավաճառ, 87.3 ք.մ. մակերեսով տաղավար, 5.65 ք.մ. մակերեսով զուգարան, 28.6 ք.մ. մակերեսով կրպակ, 15.9 ք.մ. մակերեսով կրպակ, 8.15 ք.մ. մակերեսով վարսավիրանոց, 9 ք.մ. մակերեսով կրպակ, 182.6 ք.մ. մակերեսով ծածկ, 182.6 ք.մ. մակերեսով ծածկ, 182.6 ք.մ. մակերեսով ծածկ և 0.248 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 120200000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շ., 82/31 հասցեում 23.08.2021թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2021թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը` գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%, վճարման վերջնաժամկետը` յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00: Նախավճարը վճարվում է կազմակերպչի դրամարկղ` աճուրդի կայացման հասցեում կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար ներկայացվում է՝ ֆիզիկական անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթ և կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, իսկ իրավաբանական անձի կողմից՝ կանոնադրություն, պետական գրանցման վկայական, ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և մասնակցի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը:
Սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն կարելի է ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը համաձայնեցնելով կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և անվճար ստանալու համար դիմել կազմակերպչին:
Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31
Հեռ..` +374 11 56 45 13
Վեբ կայք` www.llcbst.am
Էլ. փոստ`