Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արայիկ Բաբախանյանի պարտավորությունների ապահովման համար <<Գլոբալ Կրեդիտ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված, Արայիկ Բաբախանյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

30.08.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արայիկ Բաբախանյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2021թ. հուլիսի 26-ին Արայիկ Բաբախանյանի գույքի կրկնաճուրդը չի կայացել՝ ոչ աշխատանքային օր լինելու պատճառով:
2021թ. օգոստոսի 18-ին, ժամը 12:00-ին Արայիկ Բաբախանյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանի կողմից ք.Երևան, Արգիշտիի 11/4 թիվ 2 տարածք հասցեում կանցկացվի Արայիկ Բաբախանյանի պարտավորությունների ապահովման համար <<Գլոբալ Կրեդիտ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված, Արայիկ Բաբախանյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերի կրկնաճուրդը բաց դասական եղանակով երկու առանձին լոտերով.
Լոտ-2 – Ավտոբուս՝ KAVZ 3270 մակնիշի, 34 AD 459 պետհամարանիշի, թողարկման տարեթիվը՝ 1989թ.:
Լոտի մեկնարկային գինը 59.585 ՀՀ դրամ:
Լոտ-3– Ավտոմեքենա՝ VAZ 21099 մակնիշի, 01 AC 099 պետհամարանիշի, թողարկման տարեթիվը՝ 1997թ.:
Լոտի մեկնարկային գինը 64.610 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը:
Աճուրդի նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Նախավճարը վճարվում է կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով Արայիկ Բաբախանյանի սնանկության հատուկ հաշվին` ՙԱԿԲԱ ԲԱՆԿ՚ ԲԲԸ 220530285984000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Զ.Վարդանյանին /հեռ.+37444 66 66 63:

Հասցե` ք.Երևան, Նոր Արեշ 28փ. 23 տ.

Հեռ..` +374 44666663

Էլ. փոստ`