Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Լյուսյա Ստեփանի Գյուրջյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդ կազմակերպելու մասին հայտարարություն

09.09.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության կառավարիչ Լուսինե Սարգսյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

27.08.2021 թվականին հայտարարված Լյուսյա Ստեփանի Գյուրջյանի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։
01․10․2021 թվականին ժամը 12։30-ին սնանկության գործով կառավարիչ Լուսինե Սարգսյանի կողմից ՀՀ, Երևան, Արշակունյաց պողոտա 5, սենյակ 311 հասցեում կանցկացվի Լյուսյա Ստեփանի Գյուրջյանի թիվ ԵԴ/0903/04/18 սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ-վաճառք՝ մեկ լոտով․
ԼՈՏ 1։ Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, Երևան, Աջափնյակ վարչական շրջան, Սիլիկյան թաղամաս, 7-րդ փողոց, թիվ 95/5 հասցեում գտնվող 370․4 քմ մակերեսով բնակելի տունը։ Նշված անշարժ գույքը հանդիսանում է գրավի առարկա։ Անշարժ գույքի անբաժանելի մասն են կազմում բուխարին՝ 3․1 քմ, լողավազանը՝ 18․5 քմ, պարիսպը՝ 38․3 քմ։ Հողամասի բնութագիրը - կադաստրային ծածկագիր՝ 01-001-0403-0053, մակերեսի չափը (հա)՝ 0․06538, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ բնակելի կառուցապատման, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն։
Մեկնարկային գինը՝ 89․120․250 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը,
բ/ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
գ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթուղթ /անդորրագիր/։
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը։ Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում է "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ-ում բացված Լյուսյա Գյուրջյանի սնանկության գործով թիվ 16048152137716 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ։ Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում պարտավորությունների մարման նպատակով բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16։00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ՀՀ, Երևան, Օտյան 53/2 հասցեով։
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն։
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը։ Աճուրդում մեկից ավելի մասնակից լինելու դեպքում պարտվող կողմին եռօրյա ժամկետում վերադարձվում է նախավճարի 5%-ը։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գույքի նոտարական վավերացման, վտարման հետ կապված, աճուրդում հաղթող համարվող անձի հետ առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ ծախսերը ենթակա են կատարման աճուրդում հաղթող համարվող անձի կողմից։
Աճուրդի անցկացման, լոտի և աճուրդի կանոնակարգի հետ ծանոթացման և ուսումնասիրության համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Լուսինե Սարգսյանին - հասցե՝ ՀՀ, Երևան, Բուզանդի 7, տարածք 3, հեռ- 093 607 673։

Հասցե` ՀՀ, Երևան, Բուզանդի փ․ 7, տարածք 3

Հեռ..` 093 607 673

Էլ. փոստ`