Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 2005թ. արտադրության ՈՒԱԶ-31514 մակնիշի ավտոմեքենան աճուրդային կարգով օտարելու նպատակով

09.09.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան
՛՛Հրապարակային սակարկությունների մասին՛՛ՀՀօրենքի 5-րդ հոդված

Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 2005թ. արտադրության ՈՒԱԶ-31514 մակնիշի ավտոմեքենան աճուրդային կարգով օտարելու նպատակով Գավառի համայնքապետարանը հայտարարում է բաց դասական աճուրդ, որը կկայանա 2021թ. հոկտեմբերի 13-ին Գավառի համայնքապետարանի նիստերի դահլիճում /ք. Գավառ, Գր. Լուսավորչի 12/, ժամը 1100-ին:
Ավտոմեքենային մեկնարկային գինը սահմանված է 655 000 /վեց հարյուր հիսունհինգ հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
- Մասնակցի անձնագրի և սոց. քարտի լուսապատճենները.
- Մասնակցության վճարի անդորրագիրը /մեկնարկային գնի 1 տոկոսի չափ, բայց ոչ պակաս 2000 ՀՀ դրամից/: Վճարումը պետք է կատարվի Գավառի համայնքապետարանի 900175101204 հաշվեհամարին:
Աճուրդի մասնակցության հայտը լրացվում է տեղում: Հայտերի ընդունումն ու մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի օրվանից երեք օր առաջ:
Աճուրդում հաղթող է ճանաչվում աճուրդի ընթացքում առավելագույն գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդի նախավճարը /մեկնարկային գնի 50 տոկոսի չափով/ վճարվում է աճուրդի օրը՝ մինչև աճուրդը, Գավառի համայնքապետարանի 900175101212 հաշվեհամարին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ավտոմեքենան ուսումնասիրելու, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար կարող են դիմել բոլոր աշխատանքային օրերին, ժամը 1000-1700-ն:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք Գր.Լուսավորչի 12

Հեռ..` +374 264 2 34 23

Էլ. փոստ`